ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՑԵԼՈՒ ԵՎՍ ՄԵԿ ՓՈՐՁ. Հ. ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ԱԼԻԵՎԻ ԵԼՈՒՅԹԻ ՇՈՒՐՋ

Արխիվ 12-16

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՑԵԼՈՒ ԵՎՍ ՄԵԿ ՓՈՐՁ. Հ. ՆԱՂԴԱԼՅԱՆԸ ԱԼԻԵՎԻ ԵԼՈՒՅԹԻ ՇՈՒՐՋ

 


Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը , ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, հարթ չի ընթացել: Հնչող հարցերից նա  երբեմն շփոթվել է և, ըստ  էութան, կրկնել բազմիցս հնեցրած իր ձևակերպումները: Ալիևի մյունխենյան ելույթի տպավորություններով մեզ հետ կիսվեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

- Ընդհանուր տպավորությունը այն է, որ Ադրբեջանի նախագահը վերջնականապես կորցնելով թե՛ հարգանքը միջազգային հանրության նկատմամբ, և թե՛ ինքնահարգանքը, այլևս ուրիշ տարբերակ չունի, քան աշխարհին ևս մեկ անգամ թյուրիմացության մեջ գցել և ներկայանալ բացարձակ ստով: Բայց չի կարելի այդքան անտրամաբանական և անհետևողական ստել: Ի տարբերություն մի քանի տարի առաջվա իրավիճակի, երբ հակամարտության կողմերին հավասարեցնող գնահատականներ էին հնչում, կամ հնչում էին հարցեր՝ ով է կրակում, ով է նախահարձակ լինում, այսօր արդեն ամեն ինչ այնքան պարզ է, որ ,,դադարեցրեք կրակել,, մակարդակի պարզունակ անտրամաբանական սուտը ասողին պարզապես ծիծաղելի է դարձնում: Վկայակոչենք Մինսկի խմբի հմանախագահների` Մամեդյարովի հետ վերջին հանդիպման ժամանակ, ուղղակիորեն Ադրբեջանի հասցեին հնչեցված գնահատականները այն մասին, որ Ադրբեջանը պետք է կատարի հակամարտության խաղաղ կարգավորման գործում ստանձնած իր պարտավորությունները և դադարեցնի սահմանին անցյալ տարվանից սկսած լարվածության աճը:  Ինչպես տեսնում ենք, հայկական դիվանագիտությունը հասել է մի հանգրվանի , երբ առաջին անգամ խախտվեցին պարիտետային գնահատականները և բաքվին ասացին՝ դու ես լարվածության մեղավորը: Այս պարագայում Ալիևը դեռ շարունակում է բարձրաձայնել, թե հայկական կողմը մարտավարություն է կիրառում՝ կրակում է և մեղքը գցում Ադրբեջանի վրա: Ադրբեջանի նախագահի ընտրած ձևը հենց ջայլամի քաղաքականությունն է, որ կա՝ գլուխն ավազի մեջ մտցնել…,  քանզի մտածում է , թե շատ դժվար է համադրել իր իսկ ռազմական հռետորաբանությունը, բազմաթիվ օր ու մեջ հնչող հայտարարությունները՝ Ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին, միլիարդավոր դոլարների սպառազինությունները , բանակցային գործընթացում վերջին մի քանի տարում ցուցաբերած պահվածքը, դիպուկահարների ետ քաշելու, հետաքննության մեխանիզմներ մշակելու անհամաձայնությունը և այն իրավիճակը, որն այսօր առկա է սահմաններում և շփման գծում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ամեն ինչ ասված է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարարությունում արված հայտարարության մեջ, որ ,,մենք պատերազմ հրահրելու որևէ պատճառ չունենք և երբեք նախահարձակ չենք լինում, սակայն մեր հանդեպ ձեռնարկված ցանկացած միջադեպի հետևել և հետևելու է հատուցման գործողություն,,:

Իհարկե, Ադրբեջանի նախագահը լավ գիտի, որ Աղդամը և Ֆիզուլին խաղաղ հայ բնակչության համար անվտանգության գոտիներ են, և 1994թ.  հրադադարը ստորագրելիս նրա հայրը նույնպես դա իմացել է, ուստի այսօր չարժե չքմեղանալ և զարմանք բեմադրել:  Չարժե այլևս այդքան տրտնջալ նաև ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի շուրջ՝  այդ խաղը հնացավ: Նախագահ Ս. Սարգսյանը չափից ավելի մանրամասն պարզաբանեց այդ խնդիրը ՝ վերջակետ դնելով թեմային:

Ալիևը դժգոհում է երկակի ստանդարտներից՝ կոչ անելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը մոտենալ այնպես, ինչպես Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, քանի որ երկու դեպքում էլ, իր կարծիքով, տեղի է ունեցել նույն սցենարը՝ օկուպացիա և սեպարատիզմ: Կարծում եմ, այդ մասով լավագույն պատասխանը Ալիևին տվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հիշեցրեց, որ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ առաջնահերթ է ազգերի ինքնորոշման իրավունքը: Հիշեցրեց նաև , որ ՄԱԿ-ը իր դեկլարացիայում սահմանել է միջազգային իրավունքի երկրները, որոնք ուզում են, որ իրենց ինքնիշխանությունը հարգվի. պետք է հարգեն այդ երկրներում ապրող ազգերի իրավունքը և թույլ չտան ինքնորոշման իրավունքի կանխումը՝ բիրտ ուժի օգտագործման ճանապարհով:

Շնորհակալություն, Սերգեյ Վիկտորովիչ, ինքնորոշման համար պայքարող բոլոր ժողովուրդների անունից:


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում