ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
Արխիվ 12-16
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
Այս պահին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում: Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքներին հայկական դրոշներ են եւ «Մենք բոլորս Արտակ ենք» ցուցապաստառներ: Ցուցարարները պահանջում են բացահայտել եւ պատժել «Կասեցում» շարժման ղեկավարին դաժան ծեծի ենթարկածներին: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս պահին առավարության շենքի մոտ են նաեւ ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Վահան Բաբայանը, Հայկ Խաչատրյանը, Վահագն Մախսուդյանը եւ ՀԱԿ պտգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

