ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԹԵԹԵՎԱՑՆԻ ՎԻԶԱՅԻ ՌԵԺԻՄԸ
Արխիվ 12-16![]()
ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԹԵԹԵՎԱՑՆԻ ՎԻԶԱՅԻ ՌԵԺԻՄԸ
Բուլղարիան որոշում կկայացնի թեթևացնել վիզային ռեժիմը Հայաստանի և մի շարք այլ ԱՊՀ-ի երկրների հետ: Հայաստանից բացի խոսքը նաև Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և Բելառուսի մասին է:
Համապատասխան որոշում են կայացրել Բուլղարիայի զբոսաշրջության նախարար Նիկոլինա Անգելկովան և ներքին գործերի նախարար Դանիել Միտովը՝ զբոսաշրջության նախարարությունում կայացած հանդիպման ընթացքում:
Ըստ փոփոխությունների՝ նախատեսվում է կարճաժամկետ երկանգամյա կամ բազմամյա վիզաներ տրամադրել «կազմակերպված տուրիզմ» այցի նպատակով: Դրանք այն քաղաքացիներին, ովքեր նախկինում արդեն ստացել են բուլղարական վիզա, կտրվեն մինչև մեկ տարի ժամկետով:
Ըստ «Բոլգարսկայա պրավդա»-ի՝ այսկերպ Բուլղարիան մտադիր է ավելի մեծ թվով զբոսաշրջիկների գրավել ԱՊՀ-ի երկրներից:

