ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է
Արխիվ 12-16ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է
«Իրավունքի» թղթակիցն այսօր մի քանի բանկերում շրջայց է կատարել եւ արձանագրել, որ դոլարի փոխարժեքի բարձրացման միտում է նկատվում, այն դեպքում, երբ հունվարի վերջին նկատելի էր հակառակ միտումը: Այս պահի դրությամբ մեկ դոլարի փոխարժեքը տատանվում է 477-479, եվրոյինը` 539- 542 դրամի սահմաններում:
Ի դեպ, տնտեսագետները ամիսներ առաջ, երբ դոլարը գերարագ արժեւորվեց, հայտարարել էին, որ փետրվարին եւս սպասվում է դոլարի արհեստակա արժեւորում, քանի որ ԿԲ-ը դեռ արհեստական մեխանիզմով է փորձում դրամն արժեւորել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

