ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ.ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ.ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ղազախստանի Ալմաթի քաղաքում շարունակվող դահուկավազքի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջության սկիաթլոնի 30 կմ (15 կմ դասական, 15 կմ ազատ ոճի դահուկավազք) մրցատարածությունում դահուկավազքի հավաքականի առաջատար Սերգեյ Միքաելյանը գրավել է 10-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, ով նաեւ այս կապակցությամբ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. ՙՀզորագույն դահուկային պետությունների (Գերմանիա, Ռուսաստան, Նորվեգիա, Ֆրանսիա, Իտալիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա) անվանի դահուկորդների հետ պայքարում Սերգեյն իրեն դրսևորեց լավագույն կողմերով և մեկ անգամ ևս ապացուցեց, որ Հայաստանը հավակնում է դառնալու դահուկային պետություն: Շնորհավորում եմ բոլորիս, հատկապես Սերգեյի մարզիչներ` Արթուր և Ալլա Միքայելյաններին և շնորհակալություն հայտնում դահուկային սպորտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ պարոն Արմեն Երիցյանին, որի մեծ և հզոր աջակցության շնորհիվ տարեց տարի գրանցում ենք նորանոր հաղթանակներ…՚ :
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

