«ԱԹԼԵՏԻԿՈ»-«ՌԵԱԼ»՝4:0. ԱՐՔԱՅԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՄՂՁԱՎԱՆՋԸ (տեսանյութ)
Արխիվ 12-16«ԱԹԼԵՏԻԿՈ»-«ՌԵԱԼ»՝4:0. ԱՐՔԱՅԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՄՂՁԱՎԱՆՋԸ (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ մադրիդյան դերբին՝ «Աթլետիկոն» ընդունեց «Ռեալին» եւ հաղթանակի հասավ՝ 4:0 հաշվով: Մադրիդցիների պաշտպանությունը մեղմ ասած կաղում էր, իսկ Ռամոսի եւ Մարսելոյի բացակայությունը քաոսային իրադրություն էր ստեղծել: Սակայն Արքայական ակումբի հարձակման գծի ուժեղագույն եռյակը եւս ոչինչ անել չկարողացավ: Ռոնալդուն, Բենզեման եւ Բեյլը լուրջ վտանգներ մրցակցի դարպասի մոտ այդպես էլ ստեղծել չկարողացան: Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Տիագու Մենդեշը, ով մոտ 15 մետրից հարվածեց, Իկեր Կասիլյասի անահջող գործողությունների արդյունքում գնդակը հայտնվեց դարպասում: 18-րդ րոպեին հիանալի գոլի հեղինակ դարձավ Սաուլը: Իսկ 67-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո ֆրանսիացի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը երրորդ գնդակն ուղարկեց մադրիդցիների դարպասը: Հանդիպման վերջակետը Ֆերնանդո Տորեսի փոխանցումից հետո դրեց Մարիո Մանջուկիչը: Այսպիոսով «Աթլետիկոն» 50 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնային», որը 22-րդ տուրի հանդիպումը կանցկացնի փետրվարի 8-ին՝ հյուրընկալվելով Բիլբաոյի «Աթլետիկին»: «Ռեալը» 54 միավորով առաջին տեղում է:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

