ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Արխիվ 12-16ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Հրազդան քաղաքում տեղի է ունեցել «Խոսք և Գործ» ՀԿ-ի կողմից կազմակերպված Հրազդանի մինի ֆուտբոլի մանկապատանեկան բաց առաջնությունը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Առաջնությանը մասնակցում էր մեկ տասնյակից ավելի թիմ՝ Գավառի, Մարտունու, Սևանի, Հրազդանի, Աբովյանի, Նոր Հաճնի, Աբովյանի Սիթի, Աբովյանի Կոտայք և այլն:
Առաջնության բացման արարողությանը ներկա էին բոլոր թիմերը, մարզիչները, «Խոսք և Գործ» ՀԿ- ի նախագահ Սիմոն Մարտիրոսյանը և Հրազդան քաղաքի սպորտի և երիտասարդության բաժնի պետ Գեղամ Միքայելյանը: Առաջնությունը մշտապես կազմակերպում է «Խոսք և Գործ» ՀԿ-ն, որին աջակցում է Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, ՀՖՖ-ն, որը տրամադրել է
վկայականներ:
Սիմոն Մարտիրոսյանը անդրադարձավ «Խոսք և Գործ» ՀԿ-ի նպատակներին եւ գործունեւոթյանը նշելով. «Մեր ՀԿ-ն գործում է 2010 թվականից: ՀԿ-ի նպատակներն են՝ զարգացնել Հայաստանում սպորտը` մասնաորապես` մինի Ֆուտբոլը: Ինչպես նաև, մեր նպատակն է, օգնել երիտասարդներին և պատանիներին` զարգացնել բարոյահոգեբանական,
ֆիզիկական, առողջ ապրելակերպը»:
Իսկ «Խոսք և Գործ» ՀԿ-ի «Էմմանուելա» թիմին աջակցում է Ծաղկունքի համայնքապետ Պետիկ Աղաջանյանը՝ մշտապես փոխադրամիջոց տրամադրելով: Նշենք, որ առաջնությունը տևելու է 3 օր և այն անցկացվում է օլիմպիական սկզբունքներով:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

