Ալմաստ Մուրադյան. «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐՆ ԱՂԱՆԴ ԵՆ ԵՎ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՆՐԱՆՑ ԼՍԵԼԸ ԿԱՐՈՂ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԼԻՆԵԼ»

Արխիվ 12-16

Ալմաստ Մուրադյան. «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐՆ ԱՂԱՆԴ ԵՆ ԵՎ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՆՐԱՆՑ ԼՍԵԼԸ ԿԱՐՈՂ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԼԻՆԵԼ»

 

«Ինչո՞ւ հաճախ հնարավոր չէ Եհովայի վկաների հետ զրուցելիս պահպանել սառնասրտությունը եւ այդ դեպքում ինչպե՞ս վարվել», -ահա այս հարցերի պատասխանն է ներկայացնում «Դիալոգ» ՀԿ-ի նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ` մասնավորապես նշելով. «Վերջերս շատ են դեպքերը, երբ մարդիկ Եհովայի վկաների հետ զրուցելիս նյարդայնանում են, ագրեսիվ պահվածք են դրսեւորում, անգամ ատելության զգացողություն ունենում (ինչը նկատել եմ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում: Օրինակ` կիպրիոտները շատ բարի եւ խաղաղ ժողովուրդ են, բայց մի քանի անգամ ականատես եղա, երբ քիչ էր մնում ծեծի ենթարկեին եհովայի վկաներին գրականություն բաժանելու համար): Ամենեւին միտում չունենալով պաշտպանելու որեւէ աղանդի դեմ ատելության արտահայտությունները, հասկանում եմ նաեւ, որ որոշ պարագաներում այլ կերպ հնարավոր չի լինում: Երբ մարդը հակամարտության մեջ է մտնում մի կառույցի ներկայացուցիչների հետ, որոնք ակներեւ խափանում են քո ազգի դարերով վաստակած արժեքները, քո երեխաների արյունով ձեռք բերված խաղաղությունը, հնարավոր չէ պահպանել լիակատար սառնասրտություն: Որովհետեւ դու ունես անցյալի հիշողություն, ներկայի խնդիրներ եւ ապագայի տեսլականներ, ունես ներդրում կատարած երկրիդ համար, գիշեր-ցերեկ աշխատում ես, որպեսզի երկիրդ ոտքի կանգնի, իսկ քո առջեւ կանգնած են մարդիկ, որոնք հրաժարվել են իրենց անցյալից, քանդում են ներկան, հրաժարվում են երկիրը պաշտպանելուց, նստած են տաքուկ գրասենյակներում` ապահովված ամերիկյան հագուստով, սնունդով (ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ «հոգեւոր»), եւ դատարկ հայացքով նայում են դեպի անհասկանալի «դրախտային» ապագան` որը մեկ աշխարհի վերջ է խոստանում, մեկ էլ անհասկանալի թագավորություն, որի նկարներում պատկերված են բացառապես ամերիկացիներ, աֆրոամերիկացիներ, մեկ-մեկ էլ չինացիներ` հեծանիվների եւ փայտե ջրաղացների ֆոնի վրա…Մի կողմից ուրախ եմ, որ այդ թագավորությունում հայեր չեն նախատեսվում, բայց դե մյուս ազգերն էլ են մեղք…»: Ըստ Ա. Մուրադյանի, այս պարագայում զարմանալի չէ, երբ Եհովայի վկաների հետ սթափ մտքով, վերլուծական խոսքով, օրենքի մեջբերումով, Աստվածաշնչյան խոսքերով խոսելիս փորձում ես երկխոսության մեջ մտնել, իսկ քեզ վարժված ամերիկյան ժպիտով պատասխանում են` կրոնի ազատության մասին Սահմանադրության մի կետը մատնանշելով, զոմբիացված ուղեղով իրենց ղեկավարների թեզիսները անգիր արած նմանօրինակ նախադասություններով. «Նորմալ մարդը չի կարող չզայրանալ, չնյարդայնանալ, մանավանդ այն պարագայում, երբ հնարավոր է իր բարեկամը, կամ հարազատը նույնպես Եհովայի վկա է եւ ցավը խորքից է գալիս: Արդեն վաղուց ապացուցված փաստ է, որ Եհովայի վկայի հետ բանավեճի մտնելը անհույս գործ է: Փողոցում Եհովայի վկաներ տեսնելիս ամենակարեւորն է չլինել անտարբեր ոչ թե իրենց նկատմամբ, այլ իրենց կողմից իրականացվող գործունեության: Գրքերը բաժանելիս վերցրեք, քանի որ այն գոնե վնաս չի հասցնի մեկ ուրիշին: Երբ տեսնում եք քարոզում են որեւէ մեկին, մոտեցեք եւ դիմեք հենց նրան, ում քարոզում են` բացատրելով, որ Եհովայի վկաները աղանդ են եւ այս պահին նրանց լսելը կարող է վտանգավոր լինել թե՛ իր, եւ թե՛ ընտանիքի համար: Ստենդեր տեսնելիս Օրենքի մեջբերումով պահանջեք այն հավաքել, քանի որ Եհովայի վկաները իրավունք չունեն հանրային քարոզչություն անցկացնելու եւ հոգեւորսությամբ զբաղվելու: Կարող եք այս հարցերում դիմել ոստիկանությանը, երբ խախտվում են ձեր իրավունքները, պահանջեք թաղապետարանից առանց թույլտվության ստենդեր չտեղադրել, ինչպես նաեւ կոլեկտիվ կարծիքի ճնշում գործադրել, օրինակ, պահանջել դուրս գալ այգուց, որտեղ մարդիկ եկել են հանգստանալու, իսկ նրանց զզվեցնում են գրքերով եւ հարցերով»: Ապա «Դիալոգ» ՀԿ-ի նախագահը ի գիտություն հավելեց. «Հիշե՛ք, Եհովայի վկաների համար շատ կարեւոր է ազգապաշտպան բնակչության մեջ ստեղծել մեզանում իրենց ներկայության հանդեպ անտարբերության եւ կեղծ հանդուրժողականության մթնոլորտ, ինչը թույլ կտա գործել ավելի ազատ եւ անպատիժ»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում