ԻՆՉՊԵՍ Է ՄԱԶԱՊՈՒՐԾ ԵՂԵԼ ՔԱՐԴԱՇՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ. ՖՈՏՈՇԱՐՔ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵՍ Է ՄԱԶԱՊՈՒՐԾ ԵՂԵԼ ՔԱՐԴԱՇՅԱՆՆԵՐԻ

ԸՆՏԱՆԻՔԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ. ՖՈՏՈՇԱՐՔ

 

 

Օրերս Բրիտանական Daily Mail-ը տպագրել է Քարդաշյանների հայտնի ընտանիքի նախնիների լուսանկարների արխիվը: Նրանց մի ճյուղը փրկվել էր Էրզրումի ջարդերից, իսկ մյուսը, ըստ լեգենդի, մարգարեություն լսելով գալիք պատերազմի մասին ու հավատալով դրան, Ռուսական կայսրությունից ԱՄՆ էր հեռացել: Այսպիսով, Քարդաշյանների նախնիներին հաջողվել է փրկվել 1914-1918թթ. առաջին աշխարհամարտից, 1915 թ.-ին սկսած Հայոց ցեղասպանությունից և 1917 թ.-ին ռուսական հեղափոխությունից: Պարբերականը պատմում է այսօրվա աստղային ընտանիքի նախնիների ճակատագրի մասին, հատնում է armeniangenocide100.org-ն:

Ցեղասպանության ժամանակ Էրզրումը լքած հայերի թվում էին Քարդաշյան ընտանիքի նախնիների մյուս կողմը՝ Քիմի ապուպապը Հովհաննես Միրոյանը: Նա 1867-ին ամուսնացել էր Լուսիակ Չորբաջյանի հետ, 1886-ին նրանք Վարդանուշ անունով աղջիկ էին ունեցել, ու 20-րդ դարի սկզբին՝ Ցեղասպանության ժամանակ, նրա հետ փախել ԱՄՆ: Վարդանուշի՝ 1917թ.-ին ծնված աղջիկը՝ Հայկուհի Առաքելյանը, որը հայտնի էր որպես Հելեն, Քիմի տատիկն էր: Վերջինս էլ ամուսնացել էր Արթուր Քարդաշյանի հետ, որը Կալիֆորնիայում մսի փաթեթավորման բիզնես ուներ: Հելենի և Արթուրի որդին՝ Ռոբերտը, հայտնի փաստաբան էր, որն ամուսնացել էր Քրիս Հոութոնի հետ և դարձել 21-րդ դարի ամենահայտնի հեռուստատեսային աստղերի՝ Քորթնիի, Քլոեի, Ռոբերտ-կրտսերի և Քիմի հայրը: Նա մահացել է քաղցկեղից՝ 2003 թվականին: Իսկ Քարդաշյանների ընտանիքն արմատներով Ռուսական կայսրության տիրապետության տակ գտնվող տարածքից էր: Նրանք էթնիկ հայեր էին, բայց կրոնական հարցերում տարաձայնություններ ունեին տարածված հավատքի հետ և ճնշումների էին ենթարկվում համագյուղացիների կողմից, այս մասին գրում է պարբերականը: Ընտանիքը բողոքի նամակ էր գրել Նիկոլայ 2-րդին, որն էլ հրաման էր արձակել, որով ընտանիքը տեղափոխվել էր ռուսական ռազմաբազային մոտ գտնվող Քարաքալե գյուղ: Այնտեղ նրանք մտերմացել էին տարածաշրջանում ապրող մոլոկանների համայնքի հետ: Ըստ լեգենդի, 1850-ականներին գյուղի բնակիչ, այն ժամանակ՝ 11-ամյա Էֆիմ Կլուբնիկինը, չնայած անգրագետ լինելուն, գուշակել էր մի մեծ պատերազմ: Նույն մարգարեությունը նա կրկին արել էր 20-րդ դարասկզբին՝ նշելով, որ հատկապես հայերին ահավոր ժամանակներ էին սպասվում: Նա տեղացիներին հավաստիցրել էր, որ պետք է կտրեն-անցնեն Ատլանտյան օվկիանոսը, հասնեն ԱՄՆ և շարժվեն դեպի Արևմտյան ափ: Բացի այդ, Կլուբնիկինը կոչ էր անում արագ հեռանալ, քանի որ կանխազգում էր՝ «Ռուսաստանի դարպասները կարող էին փակվել», ու երկիրը լքել անհնար կդառնար:

Քարդաշյանների նախնիները լսեցին Կլուբնիկինին ու հեռացան ցարական Ռուսաստանից: Նրանց հետ հեռացան շատերը՝ վաճառելով տները կամ պարզապես փախչելով վերահաս աղետից: Իսկ գյուղի այն բնակիչներն, որոնք չլսեցին Կլուբնիկինի հորդորը, տարիներ անց կյանքով վճարեցին այն չլքելու համար: Ըստ փաստաթղթերի, Արթուր Քարդաշյանը և Քիմի ապուպապը՝ Թաթոսը, ծնվել են Քարաքալեում:

1913-ին նա հեռացել էր Գերմանիա, այնտեղից՝ Բոսթոն, իսկ ավելի ուշ՝ Լոս Անջելես: ԱՄՆ-ում Թաթոսն աղբահավաքի բիզնես ուներ ու ամուսնացել էր Քալաքալեից մեկ այլ փախստականի՝ Հաննա Շաքարյանի հետ: Ինչպես արդեն նշվեց, նրանց որդին ու Քարդաշյանների ներկա սերնդի պապ Արթուրը 1938-ին ամուսնացավ աստղերի տատ Հելեն Առաքելյանի հետ: «Այն, ինչից փախան Քարդաշյանները, Հայոց ցեղասպանությունն էր՝ հայերի ջարդը, հայկական հոլոքոստը: Իրենց նախնիների տան փլուզումից 100 տարի անց Քարդաշյանները դարձել են ԱՄՆ-ի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկը: Նրանցից ամենահայտնին Քիմն է, որը որոշել է այս տարի Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ առաջին անգամ այցելել Հայաստան: Բայց նրա հագեցած կյանքը, թանկարժեք տները, թվիթերում հետևորդների բանակը, երաժշտական գերաստղի հետ ամուսնությունը չէին լինի, եթե նրա նախնիները չհետևեին փոքրիկ մարգարեի զգուշացմանը», – գրում է պարբերականը:

Անցեք հղումով` ֆոտոշարք:


http://www.dailymail.co.uk/news/article-2939622/Keeping-Kardashians-circa-1900-Kim-s-ancestors-heeded-prophet-s-warning-looming-slaughter-escape-rural-Armenia-new-life-U-S.html

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում