ՄԻ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ… ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՄԻ ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ… ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Փետրվարի չորսին ԱԺ-ում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պետք է ներկայացներ ՎՊ-ի`2013 թ-ի  հաշվետվությունը: Սակայն ՎՊ- նախագահի փոխարեն հաշվետվությունը ներկայացնում էր  ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, որը հարուցեց պատգամավորների, հատկապես ընդդիմադիրների  արդարացի ու հիմնավորված դժգոհությունը: Բանն այն է, որ ըստ օրենքի` ՎՊ-ի հաշվետվությունը խորհրդարանում պետք է ներկայացնի  ՎՊ նախագահը, իսկ եթե հարգելի պատճառով բացակայում է` նրա տեղակալները: Բայց արի ու տես, որ հաշվետվության ներկայացումն ԱԺ-ին տրվել էր ՎՊ-ի խորհրդի անդամին: Սեյրան Ավագյանը, հավանաբար, չէր սպասում, որ պատգամավորները կբոյկոտեն հաշվետվությունը եւ խորհրդավոր մեկնաբանություններով փորձեց «պատասխանել»` որտեղ է Իշխան Զաքարյանը:

Սակայն զավեշտալին այն է, որ Սեյրան Ավագյանի ու նրա մամլո խոսնակի հայտարարությունները հակասում էին միմյանց: Lurer.com-ի հետ զրույցում ՎՊ մամլո խոսնակ Արամ Ալավերդյանն ասել է. «…Ես ընդամենն ասել եմ, որ պարոն Զաքարյանը գտնվում է արձակուրդում և նույնիսկ ցանկացողներին տրամադրել դա հավաստող հրամանի պատճենը: Միայն կասեմ, որ պարոն Զաքարյանը Երևանում է, և իմ ունեցած հավաստի տեղեկություններով՝ առողջական խնդիրների պատճառով որոշակի բուժման կուրսեր է անցնում»:

Մինչդեռ Սեյրան Ավագյանը «Իրավունքի» հետ զրույցում խորհրդարանում փետրվարի չորսին` առաջին ընդմիջումից հետո ասաց. «Իշխան Զաքարյանը աշխատանքային  կարեւոր այցով  բացակայում է ՀՀ-ից, եւ դա հետաձգել հնարավոր չէ»:

Այնուհետ լուրեր տարածվեցին, թե Իշխան Զաքարյանն Արցախում է, որը, սակայն, ՎՊ մամլո խոսնակը համարել էր էժանագին լուրեր`մոռանալով, որ  հստակ տեղեկատվական քաղցի պակասն է ստիպում ԶԼՄ-ներին  իրենց աղբյուրների միջոցով հայթայթել տեղեկատվություն:

Սեյրան Ավագյանին հիշեցրինք, որ Իշխան Զաքարյանը բավական երկար ժամանակ ուներ պատշաճ գրաֆիկ կազմելու: Ի վերջո, պատգամավորները բավական երկար են սպասել այս հաշվետվության ներկայացմանը: ՎՊ-ի խորհրդի անդամը, սակայն,  փորձեց պատասխանել հումորային բառախաղի միջոցով:

Մեր հարցին` սպասելի՞ էր, որ պատգամավորներն այսպես կըմբոստանան եւ կպահանջեն, որ Իշխան Զաքարյանը ներկայացնի հաշվետվությունը, ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանն ասաց. «Դա բավական հին պատմություն ունի»:

Այո, պրն Ավագյան, այնքան «հին», որ  շատ «դժվար» եղավ ձեզ ու ՎՊ-ի խոսնակի համար այդ հնությունից ժամանակին ու տեղին, իրար չհակասող մի արդարացում հնարել: Բայց հուսանք, որ այս հնության փոշին կմաքրի ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը եւ, ի վերջո, կասի` հիմա ինքն Արցախում որսի էր գնացել, թե՞...


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

ՓեՓետչՓետրվարի 4-ին ԱԺ-ում տեղի ունեցավ ՀՀ Վերահսկիչ պալատի 2013թ. տարեկան հաշվետվության քննարկումը, որի ժամանակ, սակայն, որոշ քաղաքական շրջանակների և լրատվամիջոցների ավելի շատ հետաքրքրում էր ոչ թե հաշվետվության բովանդակությունը, այլ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գտնվելու վայրը:

Կարդալ ավելին: http://www.pressident.am/news/16/19672-isxan-zaqaryane-ereanoum-e.html
Փետրվարի 4-ին ԱԺ-ում տեղի ունեցավ ՀՀ Վերահսկիչ պալատի 2013թ. տարեկան հաշվետվության քննարկումը, որի ժամանակ, սակայն, որոշ քաղաքական շրջանակների և լրատվամիջոցների ավելի շատ հետաքրքրում էր ոչ թե հաշվետվության բովանդակությունը, այլ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գտնվելու վայրը:

Կարդալ ավելին: http://www.pressident.am/news/16/19672-isxan-zaqaryane-ereanoum-e.html
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում