ՔԿՀՎ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՕՍԻԿՅԱՆԸ ԵՎ ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆԸ «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-ՈՒՄ
Արխիվ 12-16ՔԿՀՎ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ՕՍԻԿՅԱՆԸ ԵՎ ՍՄԲԱՏ ԼՊՈՒՏՅԱՆԸ
«ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-ՈՒՄ
Այսօր նորակառույց «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներին էին այցել ՀՀ ԱՆ ՔԿՀՎ պետ Արթուր Օսիկյանը եւ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, որոնց սպասում էին թվով ութ դատապարտյալներ. «Անհաբերությամբ սպասում էինք այս հանդիպմանը, որ մեր շախմատ խաղալու հմտությունները ցուցադրեինք պարոն Լպուտյանին, եւ դրան ականատես լիներ պարոն Օսիկյանը»: Նշենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ում, որտեղ այս պահի դրությամբ պատիժ են կրում թվով վաթսուն դատապարտյալ, սա առաջին կազմակերպված միջոցառումն էր: Չնայած դատապարտյալներից ութին էլ չհաջողվեց հաղթել շախմատի ֆեդերացիայի փոխնախագահին, սակայն վերջիններս ամեն կերպ փորձում էին դիմադրել: Հատկանշական էր Լյուքս Ստեփանյանի գործով դատապարտված Դավիթ Խաչատրյանի խաղը, ով չնայած, ինչպես iravunk.com-ի հետ զրույցում անկեղծացավ«այդքան էլ փորձառու» խաղացող չէր, չնայած, ոչ ամենավերջում ինքը մնաց, ով եւս չկարողացավ հաղթանակ գրանցել, բայց, ինչպես ասում են` ջանք ու եռանդ չխնայեց խաղի ընթացքում:
Վերոնշյալ նախաձեռնությունը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՔԿՀՎ պետ Արթուր Օսիկյանը, Շախմատի ֆեդերացիայինն էր. «Նախաձեռնությունը, նման միջոցառում կազմակերպելու համար` Շախմատի ֆեդերացիային էր, որին շնորհակալություն ենք հայտնում` այն կազմակերպելու եւ աջակցելու համար: Այսօր Շախմատի ֆեդերացիայի կողմից մենք հիսուն խաղատախտակ նվեր ստացանք: Այս միջոցառումը առաջին էր «Արմավիր» ՔԿՀ-ում, բայց ոչ վերջինը: Նման միջոցառումները կարծում եմ դատապարտյալներին խորհելու, մտածելու առիթ են տալիս: Առաջիկայում տարբեր այլ միջոցառումներ եւս կազմակերպվելու են»:
ՔԿՀՎ պետը միջոցառումից հեռացավ միայն լավ տպավորություններով.«Տպավորված եմ որոշ` շախմատ խաղացող դատապարտյալների հմտություններից, խաղային կոմբինացիաներից, ինչի հետ համաձայնեց նաեւ պարոն Լպուտյանը»:
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալները խոսելով նորաակառույց ՔԿՀ-ի պայմանների մասին մասնավորապես ասացին.«Լրիվ եվրո ստանդարտներին համապատասխան պայմաններ են, բայց մեր համար կարեւրն այն է, որ ոչ միայն «Արմավիրում», այլ մնացած այլ ՔԿՀ-ներում աշխատակիցները դատապարտյալներին վերաբերում են, առաջին հերթին որպես մարդ, որը մեզ համար ամենակարեւոր պայմանն է»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

