ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ «ԳԱՂԱՓԱՐԻ ՈՒԺԸ» (Ֆիլմի պրեմիերա Iravunk.com-ում)
Արխիվ 12-16ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ «ԳԱՂԱՓԱՐԻ ՈՒԺԸ» (Ֆիլմի պրեմիերա Iravunk.com-ում)
Համացանցում է հայտնվել դեռեւս 2014 թվականին նկարահանված «ԳԱՂԱՓԱՐԻ ՈՒԺԸ» փաստագրական ֆիլմը, որը բարձրաձայնում է ազգային արժեքների քարոզչության, Հայաստանում ապրելու, արարելու եւ ի նպաստ պետականության գործելու կարեւորությունը:
«Գաղափարի ուժը» ֆիլմում ներկայացված են Արցախի հերոս, գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ, գենարալ-մայոր ՖԵԼԻՔՍ ԳԶՈՂՅԱՆԻ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ, հասարակական, մշակութային գործիչների, մտավորականների, երիտասարդների դիտարկումները ազգային գաղափարների շուրջ:
Ֆիլմի առանցքը՝ անհատի` Գեւորգյան մարտարվեստի դպրոցի հիմնադիր ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ օրինակով, գործով, ազգային մտածողության, հայրենասիրական դաստիարակության խրախուսումն է: Նշենք, որ Գ. Գեւորգյանը լինելով 14-ամյա պատանի` մասնակցել է Արցախյան ազատամարտին, իրականացրել է հետախուզական բազմաթիվ գործողություններ: Մասնավորապես՝ 1991թ. մասնակցել է Կոռնիձորի համար մղվող մարտական գործողություններին, 1992թ.` Շուշիի համար մղվող մարտերին, 1993թ.` Լաչինի, Ֆիզուլիի, 1993-1994թթ.` ԼՂՀ Մարտակերտ քաղաքի եւ մի շարք գյուղերի, 1993 թ.-ին` Հորադիզի, Աղդամի համար մղվող ազատագրական եւ ինքնապաշտպանական մարտերին։ Եղել է բանիմաց եւ փորձառու զինվոր ու առ այսօր վայելում է զինակից ընկերների հարգանքը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

