6 - 12 փետրվար

Արխիվ 12-16

6 - 12 փետրվար


ԽՈՅ- Շաբաթվա սկզբին ստիպված կլինեք զբաղվել ընտանեկան գործերով, կարող են այցելել ձեր բարեկամները: Խուսափեք կենցաղային սարքավորումներ օգտագործելուց: Շաբաթվա երկրորդ կեսը կանցնի շատ ավելի ուրախ ու անհոգ, կարող եք ստեղծագործական եւ սիրային հաջողություններ ակնկալել: Ընդհանրապես ձեր բախտը կբերի:

ՑՈՒԼ-
Ստիպված կլինեք շատ քչփորել դասագրքերը (դա, իհարկե, վերաբերում է սովորողներին): Հույս չունենաք, որ հեշությամբ կհանձնեք ստուգարքը կամ քննությունը: Շաբաթվա երկրորդ կեսին կարող են վեճեր առաջանալ ձեր եւ ձեր հարազատների միջեւ, եւ դուք ստիպված կլինեք հաշտության եզրեր փնտրել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Շաբաթվա սկզբին խորհուրդ է տրվում խնայել փողերը եւ խուսափել խոշոր գնումներից: Գայթակղիչ առաջարկություններ շատ կլինեն, բայց դրանք լուրջ չընդունեք: Շաբաթվա երկրորդ կեսին ուշադիր եղեք լսածի նկատմամբ եւ մի խուսափեք նոր ծանոթություններից:

ԽԵՑԳԵՏԻՆ- Շաբաթվա առաջին կեսին պետք է ակտիվ եւ վճռական լինեք: Ընդհանրապես իրադրությունն այնպես կդասավորվի, որ չեք կարողանա հանգստանալ: Շաբաթվա երկրորդ կեսին առաջին պլան կմղվի ֆինանսական խնդիրը: Պարտք կամ ընդհանրապես գումար կարող եք խնդրել ծնողներից: Խուսափեք տարբեր պայմանագրեր կնքելուց:

ԱՌՅՈՒԾ- Շաբաթվա սկզբին շրջապատի հետ ձեր հարաբերությունները խճճված կլինեն: Խուսափեք որեւէ լուրջ քայլ ձեռնարկելուց: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք հետ բերել կորցրածը: Դուք հեշտությամբ գլուխ կհանեք ցանկացած լուրջ գործից եւ կդառնաք օրվա հերոսըª դրանով իսկ գրավելով նաեւ հակառակ սեռի ուշադրությունը, բայց առաջին պլան մղեք կարիերան, այլ ոչ թե անձնական կյանքը:

ԿՈՒՅՍ- Շաբաթվա սկզբին կլինեն ավելի շատ տհաճ անակնկալներ, որոնք կխառնեն ձեր ծրագրերը: Ծանոթները ձեր նկատմամբ վատ կտրամադրվեն: Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես հաճելի պահեր չի պարգեւում: Ձեզ հետ տեղի կունենան ֆանտաստիկ երեւույթներ: Ուշադիր եղեք երազների եւ նախանշանների նկատմամբ:

ԿՇԵՌՔ- Ձեր աշխատավայրում կլինեն մեծ փոփոխություններ, բայց պարզ չէª դրանից դուք կշահե՞ք: Ստիպված կլինեք պատասխանատու որոշումներ կայացնել եւ գործել վճռականորեն: Եթե շաբաթվա սկզբին ճիշտ որոշում կայացնեք, ապա երկրորդ կեսին կարող եք մասնագիտական բնագավառում հաջողություն ակնկալել: Հնարավորություն կստեղծվի մոտ ապագայում բարելավել ձեր նյութական վիճակը:

ԿԱՐԻՃ- Շաբաթվա սկիզբը կլինի բուռն եւ հագեցած: Հնարավոր է, որ ստիպված կլինեք նախաձեռնել շտապ եւ ծանր գործ: Մի շտապեք հրաժարվել դրանից, քանի որ դրանից հեշտությամբ գլուխ կհանեք: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի իրադարձություններովª կապված ձեր մասնագիտական գործունեության հետ: Այս անգամ ձեզ կզարմացնեն գործընկերները:   

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Շաբաթվա սկզբին կունենաք վատ տրամադրություն եւ ինքնազգացողություն: Խուսափեք լուրջ քայլեր ձեռնարկելուց եւ պատասխանատու խոսակցություններից, զգույշ եղեք ճանապարհներին եւ փողոցում: Աշխատեք խուսափել խոշոր գնումներից: Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք համարձակորեն դիմել ղեկավարությանը որեւէ խնդրանքով կամ առաջարկով:       

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Որեւէ քայլ ձեռնարկելուց առաջ երկար մտածեք, քանի որ ձեր մտերիմները, գործընկերները կարող են խառնել ձեր ծրագրերը: Շաբաթվա երկրորդ կեսին ֆինանսների հետ կապված խնդիրներ կծագեն. աշխատավարձը կուշացնեն: Աշխատանքն այնքան էլ եկամուտ չի բերի: Հետեւեք ձեր առողջությանը:      

ՋՐՀՈՍ- Շաբաթը հոգսեր կպատճառի հատկապես կանանց կոլեկտիվում աշխատող տղամարդկանց: Տանը չեք կարող հանգստանալ, քանի որ ամեն ինչում ձեզ կմեղադրեն: Շաբաթվա երկրորդ կեսը կարող է ընտանեկան անհարթություններ բերել, բայց դա այն դեպքում, եթե ցանկանաք միայնակ լուծել ֆինանսական խնդիրները:

ՁԿՆԵՐ- Ընտանիք ունեցողներին խորհուրդ է տրվում շաբաթվա սկզբին ուշադիր լինել երեխաների նկատմամբ: Իսկ եթե երեխա չունեք, պատրաստ եղեք մտերիմ մարդու զարմանալի քայլին:  Խուսափեք մոլախաղերից: Շաբաթվա երկրորդ կեսին թե՜ աշխատավայրում, թե՜ տանը սպասվում է ձանձրալի առօրյա:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում