ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԻՋԵՑՐԵԼ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳԻՆԸ

Արխիվ 12-16

ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԻՋԵՑՐԵԼ Է ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳԻՆԸ


Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո հունվարի 30-ին Բունդեսլիգայի 18-րդ տուրում մասնակցել էր "Բայերի" դեմ առաջին պաշտոնական հանդիպմանը, որն ավարտվել էր առանց գոլերի գրանցման: Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել երկրորդ խաղակեսում: Դորտմունդցիներին օգնելու երկրորդ հնարավորությունը Մխիթարյանը ստացավ արդեն հաջորդ տուրի "Աուգսբուրգի" հետ խաղում, սակայն փոխարինման դուրս գալովª Մխիթարյանը դարձյալ չկարողացավ որեւէ բան փոխել թիմի խաղում:
Դորտմունդցիների անշուք ելույթներում անգամ Մխիթարյանը առանձնանալ չի կարողանում, թեեւ կա նաեւ ոչ այնքան լիարժեք մարզավիճակի փաստը: Սակայն պետք է նշել, որ հայ ֆուտբոլիստի "սառը" խաղը սկսվել է դեռ մրցաշրջանի առաջին հատվածում: "Eurosport"-ը ամփոփելով արդյունքներըª կազմել էր Գերմանիայի առաջնության առաջին խաղաշրջանում հիասթափեցրած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որտեղ հայտնվել է նաեւ Հենրիխ Մխիթարյանը: Կայքը գրել էր. "Միանշանակ չէ, որ հայ կիսապաշտպանը մեծ նշանակություն է ունեցել "Բորուսիայի" անհաջող ելույթներում: Խաղաշրջանի առաջին հատվածում Հենրիխ Մխիթարյանը դարձել է ընդամենը մեկ գոլի եւ մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ: 26-ամյա խաղացողի անհաջող խաղն անդրադարձել է նաեւ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի եւ Չիրո Իմոբիլեի ելույթների վրա: Կեւին Կամպլի տրանսֆերից հետո Մխիթարյանն ունեցավ եւս մեկ մրցակից":
Մինչդեռ առաջին խաղաշրջանի անահաջողությունները շտկելու ուղղությամբ Կլոպի բոլոր ջանքերը դեռ ապարդյուն են: Այս պահին "Բորուսիան" շարունակում է 16 միավորով եզրափակել Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Եվ որքան էլ անհաջող ելույթներում դորտմունդցիներից յուրաքանչյուրի մեղավորությունը համաչափ է, անուններ կան, որոնք մշտապես քննարկումների թիրախում են, եւ որոնք տուժում են անհամեմատ ավելի շատ: Այն, որ Մխիթարյանը ֆուտբոլային քննադատների "սիրելին է", արդեն հասցրել ենք համոզվել: Ակնհայտ է նաեւ, որ տեւական ընթացք է, ինչ հայ ֆուտբոլիստը չի բավարարում ֆուտբոլային "մասնագետների" պահանջները: Ու թեեւ Մխիթարյանի հնարավոր տրանսֆերային աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է, նրա տրանսֆերային գինն իջել է: "Transrmarket.de" կայքը իջեցրել է Հայաստանի հավաքականի առաջատարի տրանսֆերային գինը` 26 միլիոնից հասցնելով 21 մլն եվրոյի: Ֆուտբոլիստի գնի իջեցումը պայմանավորված է Բունդեսլիգայում խաղացողի ցածր արդյունավետությամբ: Ստացվում է, որ "Բորուսիայի" անհաջողությունները հատկապես վատ են անդրադառնում Մխիթարյանի վրա, թեեւ ընդունենք, որ հայ ֆուտբոլիստի մեղավորությունը թիմի անհաջողություններում ինչ-որ չափով կա:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում