ՓՈՂՈՑԱՅԻՆ ԽՈՍՔԸ ԲԵՐՈՒՄ ԵՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԴԱՌՆՈՒՄ ԳՐՈՂՆԵՐ

Արխիվ 12-16

ՓՈՂՈՑԱՅԻՆ ԽՈՍՔԸ ԲԵՐՈՒՄ ԵՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԴԱՌՆՈՒՄ ԳՐՈՂՆԵՐ


Ֆիլմերի եւ էժանագին սերիալների լեզուն այժմ էլ տեղափոխվել է գրականություն, որտեղ օգտագործվում են այնպիսի բառեր եւ բառակապակցություններ, որոնք ցենզուրայից դուրս են: Եթե նախկինում երեխաները Թումանյանի, Աղայանի, Սահյանի եւ հայ մեծանուն այլ գրողների ստեղծագործություններն ընթերցելուց հետո սովորում էին հայերեն բառեր, ապա այսօր որոշ հեղինակների ստեղծագործություններից այնպիսի բառեր են սովորում, որոնք օգտագործում են միայն "նեղ" շրջապատում: Դե, այդ բառերի հեղինակ-գրողներն էլ ասում են, թե գրականությունն ազատ տարածություն է եւ յուրաքանչյուր "գրող" իրավունք ունի արտահայտվել: Այսպիսով մարդիկ փողոցային խոսքը բերում են գրականություն եւ դառնում գրողներ: Այս շաբաթ "Իրավունքն" անդրադարձել է հետեւյալ հրատապ խնդրին եւ մասնագետներից փորձել պարզել, արդյո՞ք այսօրվա գրականության մեջ չկա ցենզուրայի անհրաժեշտություն.

"ՓՈՂՈՑԱՅԻՆ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՊԱՏՇԱՃ ՉԷ ԲԵՐԵԼ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ"


Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, գրականագետ ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ.
-Գրականության մեջ ցենզուրայից դուրս բառերի եւ արտահայտությունների անթույլատրելիությունը, կարելի է ասել, ավանդաբար քննարկվել է` սկսած 19-րդ դարից: Գրաքննադատները միշտ բարձրաձայնել են, որ գրականությունը կյանքից բարձր է: Գրականությունը պետք է ավելի տիպական ընդհանրացումների հանգի եւ չպետք է սղագրության նման վերարտադրի կյանքը: Շատ գրականագետներ ասում են, որ եթե օգտագործված բառերը կոնտեքստի մեջ են, ապա դրանք տեղին են: Ամեն դեպքում փողոցային հայհոյանքները եւ արտահայտությունները պատշաճ չէ բերել գրականություն: Երբեմն անպատշաճ բառերի, արտահայտությունների եւ պատկերների դիմում են այն մարդիկ, ովքեր ինքնահաստատվելու խնդիր ունեն: Այդ ամենն ուշադրություն գրավելու ձեւ է: Ի վերջո, այդպիսի բառերը գրականության գեղարվեստականությունը իջեցնում է շատ ավելի ցածր մակարդակի: Պետք է ասեմ, որ փողոցային բառերով եւ ժարգոնով կազմված գրականությունն ու գրական ստեղծագործությունն ունենում են թիթեռնիկի կյանք:

"ՄԵՐ ՄԵԾԵՐԸ ՆՄԱՆ ԲԱՌԵՐ ՉԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ"


Պետական-հասարակական գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր ՇՉՈՐՍ ԴԱՎԹՅԱՆ.
-Շատ բաներ կան, որոնք պետք չէ, որ բերվեն գրականություն: Միշտ ասել եմ, որ գրականությունն այն դասական երեւույթն է, որի վրա մարդիկ պետք է դաստիարակվեն: Ցենզուրայից դուրս բառեր բերել եւ օգտագործել գրական ստեղծագործություններում, սա արդեն ե՛ւ գրականությանն օգտակար չէ, եւ՛ ընթերցողին: Կարդացեք Համո Սահյանի կամ Հովհաննես Թումանյանի բոլոր ստեղծագործությունները, չի գտնվի մեկ բառ, որը ցենզուրայից դուրս է: Մեր մեծերը նման բառեր չեն օգտագործել: Որոշ բաներ կան Չարենցի մոտ, սակայն դրանք ժամանակի թելադրանքի պահանջով են եղել, որոնք այնքան նրբորեն են ներկայացված, որ սխալ անդրադարձ չունենան ընթերցողի վրա: Այսօր մամուլը, հեռուստատեսությունը եւ գրականությունը պետք է մի քիչ ավելի կոռեկտ լինեն, որովհետեւ մատաղ սերունդն ավելի շատ ընդօրինակում է այնտեղ հայտնված կերպարներին եւ խոսելաձեւին:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում