ԵԹԵ ՇՈԿՈԼԱԴԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ

Արխիվ 12-16

ԵԹԵ ՇՈԿՈԼԱԴԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ


- Ինչո՞ւ է ձմռանը սրվում քաղցրի հանդեպ սերն ու մոլուցքը: Ի՞նչ անել, եթե շոկոլադից հրաժարվել չի ստացվում:
Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ  ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.
-Հետաքրքիր է, որ ձմռանը հատկապես սրվում է քաղցրի հանդեպ սերն ու նույնիսկ մոլուցքը: Սա իհարկե ունի իր գիտական բացատրությունը:
Ձմռանն օրգանիզմը ջանք ու եռանդ չի խնայում տաքանալու համար: Բավական ահռելի էներգիա է ծախսում տաքանալու վրա, մանավանդ եթե եղանակին ոչ համապատասխան եք հագնվում: Քաղցր մի բան ուտելը, որպես էներգիայի աղբյուր, դառնում է օրգանիզմի համար արագ լուծում: Դե, խեղճ սառած ուղեղ, արի ու միացրու կամքի ուժը եւ պայքարիր այդ մոլեգին պահանջի դեմ:
Քաղցրակերության հարցում մեծ դերակատարություն ունի նաեւ արեւի լույսի պակասը: Ձմռանն օրերը կարճ են ու հիմնականում մռայլ, իսկ մեզ լիարժեք երջանիկ լինելու համար անհրաժեշտ է արեւի լույս ու ջերմություն: Մարդու աչքի վրա արեւի լույսի ներազդեցությունն օգնում է օրգանիզմում երջանկության հորմոնի արտադրմանը: Երբ արեւը պակաս է կյանքում, միեւնույնն է, կարող ենք երջանիկ լինել եւ այդ երջանկությունը լրացնել քաղցր թխվածքների միջոցով:
Հակառակ արեւին` քաղցրեղենի պարգեւած երջանկությունն անվարձահատույց բարեգործություն չէ: Ցավոք, այն թողնում է իր հետքերը` ավելորդ կիլոգրամների տեսքով:
Ինչպե՞ս վարվել.
• Առաջին հերթին անհրաժեշտ է հագնվել եղանակին համապատասխան, որքան քիչ մրսեք, այնքան օրգանիզմն ավելորդ էներգիա չի վատնի` տաքանալու համար:
• Մրգերը կարող են քաղցրի պահանջը շատ ավելի լավ լրացնել եւ ավելորդ կիլոգրամներով չծանրացնել, եթե դրանք օգտագործեք նախաճաշի եւ ճաշի ժամանակ, փոքր քանակով:
• Շատ ավելի լավ միջոց կարող են դառնալ "ձմեռային" մրգերը, չրերը (առանց ավելորդ շաքարի եւ ծծումբի), որոնք ձմռանն ավելի պրակտիկ են ե՛ւ պահելու, ե՛ւ միշտ ձեռքի տակ լինելու առումով:
• Եթե շոկոլադից հրաժարվել չի ստացվում, ապա միայն դառը սեւ շոկոլադին տվեք նախապատվությունը, այն էլ օրական 1-2 կտոր:
• Քաղցր ու անվնաս միջոց է մեղրը (միայն չափի մեջ` 2 գդալ, եթե ավելորդ քաշի խնդիր չկա եւ մեկ գդալ, եթե քաշ ավելացնելու հակում ունեք):
• Համեմունքներ, որոնք քաղցրություն են առաջացնում:
• Աշխատեք քնել մինչեւ ժամը 23-ը: Մեր քնելու ընթացքում նույնպես արտադրվում են երջանկության հորմոններ, որոնք առաջանում են միայն հատուկ այդ ժամերին: Երբ այդ ժամն անցկացնում եք արթուն, որքան էլ ուշ զարթնեք առավոտյան, կթվա, թե մի բան կիսատ է կամ քիչ, կամ տրամադրություն չունեք եւ ուղղակի դժբախտ եք:
Ընդհանրապես, եթե սնվեք առողջ եւ ռեժիմով, օգտագործեք "լավ" ածխաջրերով հարուստ սնունդ, էներգիայի պակաս եւ այն "վատ" ածխաջրերով լրացնելու անհրաժեշտություն չի առաջանա: Արեւից պակաս մնացած երջանկությունն էլ կարելի լրացնել լավ կինոֆիլմ դիտելով, սիրելի գործով զբաղվելով կամ հաճելի մարդկանց հետ շփվելով:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում