ԲԱՆԿԱՅԻՆ ԲԻԶՆԵՍՆ Է՞Լ Է "ՄԵՌԱԾ" ՎԻՃԱԿՈՒՄ

Արխիվ 12-16

ԲԱՆԿԱՅԻՆ ԲԻԶՆԵՍՆ Է՞Լ Է "ՄԵՌԱԾ" ՎԻՃԱԿՈՒՄ


Հայաստանյան խոշոր հարկատուների մասին խոսելիս` թերեւս միշտ էլ պետք է հատուկ ուշադրություն դարձնել բանկերին: Եվ ոչ միայն այն պատճառով, որ այդ "փողի տոպրակները", թեեւ միշտ էլ բոլոր պարամետրերով ընդգծված դիրք ունենալով հայաստանյան տնտեսական համակարգում, այդպես էլ հարկատուների մեջ մնում են համեմատաբար համեստ դիրքերում:

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՐԿԵՐԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԱՃԸ

Ընդ որում, երբ կասկածի տակ ենք առնում մեր բանկերի վճարած հարկերի եւ իրական տնտեսական դիրքերի համապատասխանությունը, կարող է դա այն թյուր տպավորությանը բախվել, թե բանկերի հարկային ստվերի մասին երբեք չի խոսվել, այնտեղ հստակ թվաբանություն է, ու ստվեր չի կարող լինել եւ այլն: Սակայն ընդամենը մեկ օրինակ կարող է այդ բոլոր "փաստարկները" ոչնչացնել: Գաղտնիք չէ, որ հայաստանյան բանկերի եկամուտների հիմնական աղբյուրներից են հսկայական տոկոսադրույքներ ունեցող սպառողական վարկերը: Այսինքնª այդ հսկայական տոկոսներից բխող հսկայական եկամուտներն էլ պետք է ի վերջո վերածվեին հարկերի: Սակայն կան բազում փաստեր, երբ բանկերն այս կամ այն ապրանքի համար վարկ տրամադրելուց հետո "մոռանում" են վարկառուի հետ պայմանագիր կնքել. ընդամենն իրենց "խոհանոցային" թղթերում` որպես վճարման երաշխիք, եթե ինչ-որ անակնկալ լինի, գրանցում են քաղաքացու տվյալները եւ "պայմանագիրը մի փոքր հետո կուղարկենք" արտահայտությամբ ճամփում են տուն:
Ինչեւէ, այս գործոնը կա, բայց այս անգամ կենտրոնանանք ոչ թե բանկերի չվճարած, այլ վճարած հարկերի վրաª հաշվի առնելով հետեւյալ տրամաբանությունը. բանկերի հարկերն աճել են, թե` հակառակը, իհարկե պետք է ցույց տա, թե տարբեր տիպի հաճախորդների ֆինանսական շարժերն ավելացել են, թե պակասել: Այսինքնª բանկերի հաշվապահությունը, այդ թվումª հարկերը պետք է արտացոլեն տնտեսական այն իրական վիճակը, որն արձանագրվել է տվյալ ժամանակահատվածում: Եվ ահա փորձենք այդ հայացքով էլ նայել մեր բանկերի հարկերին:
2014թ. հարկատուների ցանկում բանկերի առաջատարը "Ակբա-կրեդիտ ագրիկոլն" էª մոտ 4,3 միլիարդ դրամ հարկերովª 2013թ.-ի 3,9 միլիարդ դրամի դիմաց ¥երրորդ հորիզոնական¤: Փոխարենըª 2013թ. առաջատարներ "ՎՏԲ-Հայաստանը" ¥մոտ 4,8 միլիարդ¤ եւ "ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ Հայաստանը" ¥4,3 միլիարդ¤ երկուական հորիզոնականով զիջել են դիրքերըª վճարելով, համապատասխանաբար, 4,1 եւ 4 միլիարդ դրամ: Եվ նրանց փոխարեն` երկրորդ հորիզոնական է բարձրացել "Ամերիաբանկը"ª մոտ 4,2 միլիարդ դրամովª 2013թ. մոտ 3 միլիարդի դիմաց ¥5-րդ տեղ¤: Եվ առաջատար հնգյակն անցած տարի եզրափակել է "Արդշինինվեստբանկը"ª մոտ 3,3 միլիարդ դրամ հարկերովª նախանցած տարվա 3,4 միլիարդի ¥4-րդ տեղ¤ փոխարեն: Այսինքն, թեեւ առաջատար հնգյակի որոշ բանկերի մոտ աճ կա, որոշների մոտª անկում, բայց ընդհանուր հարկային աճը 2013թ. նկատմամբ չնչին չափով է դրական:
Ընդ որումª երկրորդ հնգյակի մոտ գործերն էլ ավելի վատ են: Այսպեսª անցած տարի բանկերի մեջ վեցերորդն "Ինեկոբանկն" էր ¥մոտ 2,5 միլիարդ¤, որին հաջողվել է 2013թ. համեմատ ¥8-րդ տեղ¤ մոտ կես միլիարդ դրամանոց հարկային առաջխաղացում ունենալ: Բայց փոխարենը նախանցած տարի այդ նույնª 6-րդ հորիզոնականում 2,9 միլիարդ դրամով "Յունիբանկն" էր ¥2014թ.-ինª մոտ 2,2 միլիարդª 7-րդ հորիզոնական¤, այսինքնª բանկային հարկատուների ցանկում 6-րդ հորիզոնականի դիրքերն "էժանացել" է մոտ 400 միլիոն դրամով: Ընդ որումª նախանցած տարի 7-րդ հորիզոնականում "Արարատբանկը" վճարել է 2,1 միլիարդª 2014թ.-ին նույն դիրքում գտնվող "Յունիբանկից" 0,1 միլիարդով պակաս: Անցած տարի 8-րդ հորիզոնականում գտնվող "Հայբիզնեսբանկի" հարկերը 2013թ. 1,7-ից ¥9-րդ տեղ¤ հասել են 2,1 միլիարդի, թեեւ արդեն նշեցինք, որ 2014թ.-ին նույն հորիզոնականը զբաղեցնող "Ինեկոբանկը" 2 միլիարդ է վճարել: Իսկ ահա "Հայբիզնեսբանկին" 9-րդ հորիզոնականում փոխարինած "Արարատբանկը" 2014թ.-ին վճարել է մոտավորապես այնքան հարկ, որքան "Հայբիզնեսբանկը" նախանցած տարի: Եվ, վերջապես, 2014թ.-ին 10-րդ հորիզոնականում էր "Կոնվերս բանկը"ª 1,5 միլիարդ դրամով, մինչդեռ նույն հորիզոնականում նախանցած տարի գտնվող "Առեքսիմբանկը" վճարել էր 1,7 միլիարդ դրամի հարկեր:
Այսպիսովª որքան բանկերի հարկային ցանկում ետ ենք գնում, վիճակը գրեթե չի փոխվում. 2014թ.-ին եւ 2013թ.-ին նույն հորիզոնականում գտնվող բանկերի հարկերը հիմնականում ի օգուտ 2013թ.-ի են: Որոշ բացառություններ կան, սակայն դա ավելի շատ բխում է այդ կոնկրետ բանկի յուրահատկությունից, քան ընդհանուր իրավիճակից:

ՓԱԿ ՕՂԱԿ

Այս իրողություններից կարելի է գալ հետեւության, որ անցած տարի հայաստանյան բանկային բիզնեսն ընդհանուր առմամբ զիջել է դիրքերը կամ, լավագույն դեպքում, մնացել է գրեթե զրոյական մակարդակի: Բայց, իհարկե, եթե դուրս ենք թողնում բանկային ստվերն ու անցած տարեվերջյան դոլարային "խաղերը": Չնայածª այդ ամենը նախանցած տարի եւս պետք է, որ լիներ այսինքնª ընդունենք բանկերի տարեկան գործունեության զրոյական աճի տարբերակը: Դա միգուցեեւ համապատասխանում է իրականությանըª հաշվի առնելով, որ անցած տարի հայաստանյան տնտեսությունն էլ բավականին համեստ աճ է արձանագրել, եւ այլ գործոնների փոփոխություն էլ, գործնականում չի նկատվել: Դրա հետ մեկտեղ, իհարկե, հայաստանյան բանկերում առկա գերբարձր տոկոսադրույքները ենթադրում են գերբարձր եկամուտներ: Սակայն չմոռանանք, որ սա էլ մեկն է այն գործոններից, որը կար ինչպես 2013թ.-ին, այնպես էլª 2014թ.-ի եւ կլինի այս տարի: Այսինքն, այս հանգամանքը եւս բանկային ընդհանուր գործունեության եկամտաբերության վրա չի կարող ազդել: Պարզապեսªշրջանառության մի մասը տարվա ընթացքում այս բանկից անցել է մյուսին, մեկը շահել է, մյուսըª տուժել, իսկ արդյունքում ունենք մոտավորապես նույն հանրագումարը:
Սակայն այս իրավիճակը մեկ այլ հետեւության տեղիք էլ է տալիս: Տրամաբանորենª բանկերը պետք է հիմնականում վաստակեն վարկեր տալու եւ, հատկապես, տնտեսությանը վարկեր տալու հաշվին: Իսկ հիշատակված իրավիճակը հուշում է, որ նաեւ այդ հարցում բանկային ակտիվությունը որեւէ կերպ չի փոխվել, ավելի կոնկրետª տարիներ ի վեր գրեթե չի փոխվում: Պատճառներից մեկը, անշուշտ, նույն գերբարձր տոկոսադրույքներն են, բանկային վարկերի դժվար մատչելիությունը եւ այլն: Եվ, արդյունքում, բախվում ենք փակ օղակի. տնտեսությունն առաջ չի գնում, որովհետեւ բանկերը թանկ ու դժվար վարկեր են տալիս: Արդյունքումª տնտեսությունը բանկերին քիչ փող ու շրջանառությամբ է ապահովում, եւ բանկերն էլ առաջ չեն գնում: Ապա նորիցª բանկերն առաջ չեն գնում եւ տնտեսությանը լավ չեն վարկավորում եւ այդպես շարունակ: Եվ մինչեւ այս փակ շղթան ինչ-որ կետում չճեղքվի, էական առաջընթաց ապահովելը կմնա անհասանելի երազանք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում