ԱՅԺՄ ԷԼ ԿՐԿՆԱՊԻՏԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՎԱՃԱՌՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐ

Արխիվ 12-16

ԱՅԺՄ ԷԼ ԿՐԿՆԱՊԻՏԱԿՆԵՐՈՎ ԵՆ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ
ԵՎ ՎԱՃԱՌՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐ


Ամանորից հետո  սպառողները սկսեցին բողոքել, որ խանութներից գնված սնունդը ժամկետանց է, կամ էլ դրանց վրա մակնշված պիտանելության ժամկետը արտատպված է, այսինքն` տնտեսվարողների թեթեւ ձեռքով այն "նորացվել" է: Ահա այսպիսի ապրանքներ, հատկապես կաթնամթերք, սպառողները ստիպված են եղել գնելուց հետո վերադարձնել խանութներին, քանի որ միայն տուն տանելուց հետո են պարզել, որ դրանց ժամկետներն արտատպված են:
Թեեւ Ամանորից արդեն մեկ ամսից ավել է անցել, սակայն այս թեմայով խոսակցությունները, բողոքները դեռ շարունակվում են: Բայց ինչպես նշեց բողոքողներից մեկը. "Երբ հիշում` տրտնջում ենք, բայց ի՞նչ օգուտ: Եթե հենց այդ պահին արդյունքի չհասա, հիմա ումից ինչ պահանջեմ: Բայց լավ չէ, որ նման խարդախությունն այդքան հանգիստ մարսեն, չէ՞ որ հենց այդ ժամանակ էր, որ ապրանքների գները խելքները փչածի չափ բարձրացրել էին, ու դեռ մի բան էլª Նոր տարվա չվաճառվածը հետո` ամսաթվերը փոխելով կամ պարզապես ջնջելով` "սաղացրին" մարդկանց վրա":
"Իրազեկ եւ պաշտպանված սպառող" հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը "Իրավունքի" հետ զրույցում անդրադառնալով վերը նշված խնդրին` փաստեց, որ նման իրավիճակ Հայաստանի սպառողական շուկայում դեռեւս նախորդ տարվանից է, ինչի մասին տեղեկացվել է համապատասխան մարմիններին. "Այս խնդրի մասին բարձրաձայնվել է, սակայն նույնիսկ տոնական օրերին համապատասխան մարմնի կողմից չի իրականացվել դիտարկում, որպեսզի  իրացման ցանցում կասեցվեն այն ապրանքների իրացումը, որոնց ժամկետները կրկնապիտակների միջոցով երկարացվել են: Եթե այդ գործընթացը տեղի չի ունեցել, բնականաբար, շուկայում պետք է լիներ այն վիճակը, ինչ որ այսօր է",- նշեց Բ. Պիպոյանը եւ ավելացրեց, որ Ամանորից հետո այս խնդրով իրենց դիմել են բազմաթիվ սպառողներ, որոնց շնորհիվ էլ կարողացել են խանութի վաճառքից հանել կրկնապիտակներով ապրանքները: Սակայն չունենալով լիազորություններª ՀԿ-ին չի հաջողվել պարզել` տվյալ ապրանքը ոչնչացվել է, թե` ոչ:
Մեր զրուցակցի խոսքով` այս խնդիրը կլուծվի միայն այն ժամանակ, եթե լինի պատշաճ վերահսկողություն եւ հայտնաբերված ժամկենտանց ապրանքները ոչնչացվեն. "Ավելի ռիսկային է կրկնակի պիտակի միջոցով ապրանքները կրկնապիտակավորել: Այս կերպ խախտվում է ապրանքի իրական ժամկետը, որտեղ տուժողը միայն  սպառողն է, քանի որ ինքն իրեն պաշտպանելու հնարավորություն չունի: Նման դեպքերում էլ, անգամ հանրային աղմուկը տանում է ոչ մի տեղ",- շեշտեց Բ. Պիպոյանը:
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ եւ մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը հերքեց, որ Ամանորից հետո խանութներում ժամկետանց ապրանք է վաճառվել, հատկապես` կաթնամթերք. "Մենք զրուցել ենք կաթնամթերք արտադրող ընկերությունների հետ եւ տեղյակ ենք, որ հունվարի 3-ից սկսած` նրանք խանութներին մատակարարել են կաթնամթերք: Կաթ արտադրող ընկերություներն  էլ են շահագրգռված, որպեսզի իրենց ապրանքը  լավ վաճառվի, որի համար էլ որակյալ ապրանք են արտադրում",- մեկնաբանեց Ռ. Հայթյանը: Կրկնապիտակների խնդրի վերաբերյալ էլ, Ռ. Հայթյանն ասաց, որ այդ հարցով պետք է զբաղվեն հատուկ մասնագետները. "Եթե, իսկապես, խանութներում կա այդ խնդիրը, ապա այն քրեորեն պատժելի է, թող պատժեն դրանց հեղինակներին",- եզրափակեց պարոն Հայթյանը:
Դե իհարկե, կաթնամթերք արտադրողները կարո՞ղ է հաստատեին, թե իրենք ժամկետանց աղբ են "սաղացրել" մարդկանց վրա: Ասենք, նման բան հաստատելու համար, ըստ եղած օրենքների, սպառողները պետք է ոչ թե ապրանքը  խանութին վերադարձնելով բավարարվեն, այլ իրեղեն ապացույցներով դիմեն համապատասխան մարմիններին: Բայց եթե աշխարհի բազմաթիվ երկրներում նման փաստի առկայության դեպքում սպառողը վնասի հսկայական փոխհատուցում կստանա արտադրողից էլ, վաճառողից էլ, այսինքնª ունի կոնկրետ շահագրգռվածություն` ամեն մի նման կեղծ կամ ժամկետանց ապրանքով զբաղվելու համար, ապա Հայաստանում իրավիճակն այլ է: Ոչ թե փոխհատուցում, այլ խեղճ սպառողին այնքան կտանեն-կբերեն, որ հաստատ հաջորդ անգամ մտքով անգամ չի անցկացնի բողոքել: Ու բավական է` հայաստանյան սպառողին եւս տրվի նման փոխհատուցման իրավունք, ապա հաստատ խանութներում կեղծ, ժամկետանց ու քանիցս արտադրամաս տարած-բերած ապրանքների հարց կլուծվի: Այլ հարց է, թե դա ո՞ւմ է պետք...

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում