"ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ"

Արխիվ 12-16

"ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ"


Չնայած Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը եւ սեփական պատմության հետ առերեսվելու խնդրին, Հայաստանը պատրաստ էր Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Նման հարաբերություններ հաստատելու համար էլ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին "դիվանագիտական հարաբերություններ հաստատելու" եւ "Երկկողմ հարաբերությունները զարգացնելու" մասին հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն ի հայտ եկան Արցախի հետ կապված թուրքական հայտնի նախապայմաններն ու գործընթացը մտավ մեռյալ փուլ: Եվ ահաª Ցեղասպանության 100-ամնա տարելիցին կրկին առաջ է եկել հին հարցըª ժամանակը չէ՞, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվի հայ-թուրքական արձանագրությունների: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ հայաստանյան վերլուծաբաններից եւ մասնագետներից:
ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ փաստեց.
-Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ Հայաստանը դե յուրե հրաժարվի հայ-թուրքական արձանագրություններից, քանի որ դե ֆակտո դրանք այլեւս գոյություն չունեն: Այդ արձանագրությունները ոչինչ չունեն տալու Հայաստանին: Թուրքական կողմն այս ընթացքում իր ապակառուցողական քայլերով ապացուցել է, որ որեւէ ցանկություն եւ նպատակ չունի կառուցողական դաշտում բարելավել հայ-թուրքական հարաբերությունները:
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԸ նկատեց.
-Բոլոր այլ պատճառների կողքին, հաշվի առնելով նաեւ Թուրքիայի լկտի պահվածքը, մանավանդ այս վերջին շրջանում` անհրաժեշտ է հրաժարվել հայ-թուրքական արձանագրություններից: Այս արձանագրությունների առկայությունն առանց որեւէ պարտավորությունների, Թուրքիային առավելություն է տալիս` մտերմիկ հարաբերությունների: Այդ պատճառով էլ անհրաժետ է զրկել Թուրքիային այդ առավելությունից:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ընդգծեց.
-Հայ-թուրքական հարաբերությունները չստացվեցին, իհարկե` ոչ մեր մեղքով: Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Հայաստանն արեց ամեն ինչ, սակայն Թուրքիան տանում է այնպիսի քաղաքականություն, որով ցանկանում է ասել, որ Հայոց ցեղասպանությունը չեմ ավարտել: Թուրքիան իր կատարած քայլերով դա ցույց է տալիս: Այսօր Ադրբեջանի միջոցով այդ երկիրը ռազմական գործողություններ է իրականացնում հայկական սահմանում: Եթե վաղը մյուս օրը Թուրքիային տրամադրվի միջազգային հարթակ, ապա կասկած չկա, որ  Թուրքիան կշարունակի Ցեղասպանության իր քաղաքականությունը: Կարիք չկա Թուրքիայի հետ որեւէ հարաբերություն ունենալ, հայերի համար Թուրքիան մնում է Օսմանյան Թուրքիայի քաղաքականության շրջանակներում:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում կատարել է հարցում` պարզելու համար, թե ինչ կարծիք ունի հայ հասարակությունը` հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելու վերաբերյալ
1. Այդ արձանագրություններից պետք է հրաժարվեինք դեռ այն ժամանակ, երբ Անկարան հրաժարվեց դրանք վավերացնելուց- 68%:
2. Հայ-թուրքական արձանագրությունների ներկայիս վիճակը Թուրքիայի նկատմամբ պարբերաբար ճնշումներ է առաջ բերում: Մեզ համար այդ սառեցված փաստաթուղթը որեւէ գործնական նշանակություն չունի: Ուրեմնª ավելի լավ է, որ մնան, որպես Թուրքիային պարբերաբար հարվածող գործիք- 26%:
3. Դժվարանում է պատասխանել- 6%:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում