ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԼԳԲՏ ԿԱՅՔԵՐԻՑ
Արխիվ 12-16ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԼԳԲՏ ԿԱՅՔԵՐԻՑ
ԼԳԲՏ համայնքին պատկանող մի էլեկտրոնային կայք արշավ է սկսել ընդդեմ ԱԺ պատգամավորների: Հերթով խորհրդարանականները նրանց ծուղակում են հայտնվում ու պատասխանում իրենց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում են համասեռամոլների խնդիրներին:
Իսկ հետո պարզվում է, որ կայքի անունը «ծամծմած» (չէ՞ որ ոչ մի ավանդական կողմնորոշում ունեցող պատգամավոր դժվար թե հարցազրույց տա նման լրատվամիջոցի) լրագրողը փաստեր է հավաքում ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավորների, իսկ խաղաքարտին դրված է նույն պատգամավորի հեղինակությունը, քանի որ սա առաջին հերթին նպատակ է հետապնդում «փչացնելու» պատգամավորներին ու հայտարարելու, թե տեսեք գտնվեց մեկը, ով պաշտպանեց իրենց: Ինչեւէ, այս ամենի մեջ միակ մխիթարությունն այն է, որ այս ծուղակի միջով անցած պատգամավորները այս կամ այն կերպ գրողի ծոցն են ուղարկել նման հարցեր հնչեցնողներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

