ՍՈԴՈՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԵԽԽՎ

Արխիվ 12-16

ՍՈԴՈՄԻՑ ՄԻՆՉԵՎ ԵԽԽՎ


Վերջին շրջանում աշխարհում եւ, մասնավորապես, Հայաստանում ընթացող գործընթացների համատեքստում վերջերս ԵԽԽՎ-ում տեղի ունեցած գործընթացները եւս մեկ անգամ գալիս են ապացուցելու այդ կառույցի կողմից մարդկային արժեքների, պետությունների եւ, ընդհանրապես, մարդուն անտեսելու, իրենց կողմից կաղապարված շինծու արժեհամակարգի պարտադրմանն ուղղված, աշխարհը կործանման տանող նրանց որդեգրած անշեղելի նպատակի մասին:


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն առանձնացավ առաջին հերթին անհանդուժողականությամբ` մասնավորապես Ռուսաստանի հետ կապված սկանդալից հետո եվրոպական մի քանի երկրի 21 պատգամավորների կողմից, մեր, այսպես ասած, "հարազատ" գրանտակերների, ինչպես ռուսն է ասում` "դանոսի" հիման վրա կազմվել էր մի պարսավագիր, ըստ որի` կոչ է արվում Հայաստանի իշխանություններին տոտալիտար ճնշում գործադրել ազատ մամուլի` "Իրավունք" թերթի, եւ քաղաքական գործչի` ԱԺ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի վրա: Տվյալ դեպքում "հարազատ" գրանտածիծների մրմուռի պատճառի առանցքն էր կազմել արդեն բազում անգամ չարչրկված եւ ծեծված կոնչիտանմանների ու Ինգա եւ Անուշ Արշակյանների միջեւ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ իրենց իսկ կողմից բարձրացրած դատական հայցով դատարանում կրած պարտությունը, ինչպես նաեւ ՍԻՄ կուսակցության, "Իրավունք" թերթի եւ անձամբ ԱԺ պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի կողմից իրականացվող ազգային, ազգապահպանման քաղաքականությունը: Այո, հատկապես ազգապահպանման քաղաքականությունը, որտեղ տարատեսակ հակազգային երեւույթները` պղծածին ու պղծակրոն տարատեսակ հակահիգիենիկ կերպարները, անելիք չունեն, որտեղ մարդը իր ապրուստը, հանապազօրյա հացը վաստակում է արժանապատվությամբ ու պարզ, շիտակ աչքերով է նայում իր զավակների աչքերին: Չանդրադառնալով վերոնշյալ գրանտածիծների հաց մատակարարող դոնորների ծագմանը եւ այդ հացի համին եւ հոտին` ուզում եմ հիշեցնել նրանց, որ մի օր իրենց զավակներն իրենցից հաշիվ են պահանջելու` իրենց կերած հացի ծագման վերաբերյալ…
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ վերոնշյալ քսանմեկ պատգամավորների նախաձեռնությանը` Հայաստանը ապականողներին` սանձարձակության եւ համասեռամոլության ջատագովներին սատարելուն եւ ուղղորդելուն, ուզում եմ հիշեցնել Աստվածաշնչի Սոդոմի եւ Գոմորի կործանման պատմությունը, երբ այդ քաղաքները կործանելուց առաջ Աբրահամը, դիմելով Աստծուն, հարցնում է` "Եթե այդ քաղաքներում գտնվի հիսուն արդար մարդ, ապա դու այն չե՞ս կործանի": Աստված պատասխանում է` ոչ: Բայց քանի որ Աբրահամը մեծ մարդասեր էր, ուստի Աստծուն կրկին է հարցնում` "Իսկ եթե քառասունհի՞նգ", կրկին լսում է` ոչ, ու այսպես շարունակելով հասնելով տասին` Աստված նորից ասում է` ոչ, որ եթե անգամ տասը արդար մարդ լինի այնտեղ, Նա այն չի կործանի: Բայց, այնուամենայնիվ, անգամ տասը արդար մարդ չգտնելով` Սոդոմը եւ Գոմորը կործանվեց, չնայած որ այնտեղի բնակիչները իրենց գործին վստահ էին եւ այն համարում էին ճիշտ: Ուստի, համոզված եղեք, եվրաերեսփոխաններ, որ մի օր էլ ձեր անիրավությունների այլեւս անտանելի աղաղակը նույնպես հասնելու է ամենակարող Աստծու ականջին եւ հրեշտակներին` ձեզ կործանելու ուղարկելուց առաջ, արդյո՞ք անգամ տասը անմեղ, արդար պատգամավոր կգտնի: Հուսով եմ` ամեն ինչ այդքան էլ անհույս ապականված չէ Հին մայրցամաքում, որի մասին են վկայում նաեւ այնտեղ ընթացող գործընթացները, որոնք միտված են ազգայինը վերագտնելու եւ խոսքի իրական ազատության եւ համամարդկային արժեքների հաստատմանը:

ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ`
ՍԻՄ փոխնախագահ, բանաստեղծ
Հ.Գ.
-Հարգելի ընթերցող, ԵԽԽՎ քսանմեկ պատգամավորների նախաձեռնած հարձակումը Հայաստանում ազատ մամուլի, խոսքի ազատության, ազգային արժեքների եւ Հայկ Բաբուխանյանի դեմ առաջինը չէ, սրան նախորդել էին ԱՄՆ-ի Պետդեպի զեկույցը, տարատեսակ միջազգային այլ կառույցների զանազան հայտարարությունները: Ուստի, վերոնշյալ կառույցներին եւ իրենց հոգիները նրանց երեսուն արծաթով ծախած ազգային պատկանելությունից զուրկ հայաստանաբնակներին ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում առողջ ուժերին հեշտ չէ կոտրել, նրանք կան եւ շարունակելու են իրենց գործը` ժողովրդական այն ասացվածքի ճիշտ նմանությամբ` "Շունը կհաչի, քարավանը կգնա":

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում