«ՉԳԻՏԵՄ ՔԱՆԻ ԵՎՐԱՊԱՏԳԱՄԱՎՈՐ Է ԿԱՐԴՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԸ, ԲԱՅՑ ՇԱՏ ԼԱՎ Է, ՈՐ ԱՌՆՎԱԶՆ 22-Ը ԿԱՐԴՈՒՄ ԵՆ»

Արխիվ 12-16

«ՉԳԻՏԵՄ ՔԱՆԻ ԵՎՐԱՊԱՏԳԱՄԱՎՈՐ Է ԿԱՐԴՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԸ, ԲԱՅՑ ՇԱՏ ԼԱՎ Է, ՈՐ ԱՌՆՎԱԶՆ 22-Ը ԿԱՐԴՈՒՄ ԵՆ»


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 22 եվրապատգամավոր հունվարի 28-ին ընդունեցին մի բանաձեւ (N 584), որով կոչ են անում Հայաստանի իշխանությանը տոտալիտար ճնշում գործադրել ազատ մամուլի եւ քաղաքական գործչի վրա: Այս հայտարարությունը վերաբերում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին եւ «Իրավունք» թերթին: Այս, ինչպես նաեւ եվրոպական թվացյալ հանդուրժողականության եւ եվրաարժեքների մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

«ՍԱ ԷԼ ՄԵՐ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳՆ Է, ՈՐՆ ԸՍՏ ԻՍ` ՀԵՆՑ
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ Է»


-Պարոն Պողոսյան, այս շաբաթ ԱԺ քառօրյայի ընթացքում Դուք կրկին խոսեցիք Եվրաասոցացման պայմանագրի մասին:

Ինքներդ լինելով ընտանեկան բարձր արժեքների կրող` չե՞ք կարծում, որ հենց նույն այդ պայմանագրի դրույթներում կան որոշ կետեր, որոնք, պարզապես, հակասում են մեր արժեհամակարգին: Այս առումով բավական է նշել միայն իրենց յուվենալ արդարադատությունը, երեխաներին ընտանիքից տարանջատելու մղումները եւ սեռական փոքրամասնություններին խրախուսելը:
- Ընդհանրապես, ինձ չի թվում, թե ընտանեկան արժեքները որեւէ ձեւով հակադրվում են եվրոպական արժեքներին ու չեն նպաստում նույն այդ արժեքներին: Խնդիրը հետեւյալն է` ըստ իս, Եվրոպայում կա ընդունված գաղափար, որ մարդիկ միշտ իրավունք ունեն ազատ իրենց իրավունքները իրագործելու: Բայց դաստիարակության խնդիրը երբեւէ չի դրվել այն մակարդակի վրա, որ պետք է որեւէ կերպ հակասի ընտանիքի խնդիրներին: Եթե մարդիկ իրենք անձնապես խնդիր ունեն ու չեն կարողանում այնպես անել, որ ընտանիքում խաղաղություն, քաղցրություն լինի, դա չի նշանակում, որ մի արժեքը մյուսին հակասում է: Եվրոպական փաստաթղթերում որեւէ տեղ նշված չէ, որ ընտանիքում անպայման պետք է մի խնդիր լինի, հակառակը: Ոչ էլ կա մի օրենք, որը նպաստում է այդ խնդիրների առաջացմանը: Այնպես որ, ես գիտեմ հազարավոր եվրոպական ընտանիքներ, ունեմ շատուշատ ընկերներ եւ ծանոթներ, որոնք ուղղակի փայլուն ընտանիքներ ունեն եւ ապրում են նույն կերպ, ինչ` մենք: Այնպես չէ, որ նրանք հիացած են` տարբեր խնդիրներ տեսնելով: Ուղղակի, շատ հանդուրժող են վերաբերվում եւ գիտակցում են, թե, ասենք, այդ մարդն էլ այդ տեսակ է ստացվել, բայց իրենք իրենց երեխային չեն փոխանցում այդ արժեքը, այլ փոխանցում են իրենց ընտանեկան արժեքները: Այստեղ պետք է մենք այս երկու խնդիրներն իրարից կարողանանք տարանջատել: Այլ երկրներում կամ նույն Ասիայում, Ռուսաստանում կամ Ղազախստանում էլ վատ բարքեր կան: Այդպիսի բարքեր աշխարհի բոլոր տեղերում էլ կան, չգիտեմ ինչու, մարդիկ ընտրովի են մոտենում հարցին` մոռանալով, որ նույն Եվրոպայում ընտանիքների հանդեպ ե՛ւ հարգանք կա, ե՛ւ պատիվ կա, ե՛ւ մարդիկ հենց դա են ուզում փոխանցել իրենց երեխաներին: Իսկ եթե մարդկանց մոտեցումն այն է, որ իրենք այլ ձեւով են ուզում իրենց կյանքը դասավորել, ամեն տեղ էլ կա այդ խնդիրը: Պետք է ինքներս հասկանանք, թե մենք ինչպես ենք դաստիարակում մեր երեխային, ինչ քարոզ ենք անում, մեր եկեղեցին ինչպես է դրան վերաբերում: Սա էլ մեր արժեհամակարգն է, որն, ըստ իս, հենց քրիստոնեական ու եվրոպական է:

«ԱՅԴՊԻՍԻ ԽՄԲԵՐ ՄԻՇՏ ԳԱԼՈՒ ԵՆ ՈՒ ԳՆԱԼՈՒ ԵՆ»

-Նշեցիք եվրոպական հանդուրժողականության մասին, բայց ԵԽԽՎ-ում 22 պատգամավոր բանաձեւ էին ստորագրել` կոնկրետ "Իրավունք" թերթի դեմ, քանի որ իրենք չեն հանդուրժում, որ թերթը հանդես է գալիս համասեռամոլների լոբբիստների դեմ բացասական կարծիք արտահայտելով: Ավելին` նրանք պահանջում են հայաստանյան իշխանություններից` հետապնդումներ սկսել թերթի նկատմամբ:
- Դա ընդամենը այդ 22 հոգու անձնական կարծիքների խնդիրն է, ինձ չի թվում, որ դա նշանակում է, թե ամբողջ Եվրոպան մի մարդու նման ձեր թերթի դեմ է դուրս եկել: Նույն կերպ Հայաստանում դուք ունեք ձեր ընթերցողները, ովքեր չեն ընդունում, թե ինչ-որ 21 հոգի նման բան են ասել: Հիմա, եթե այդպես նայենք, Ադրբեջանն էլ ամեն օր մեր դեմ ինչ-որ մի տեղ մի բան է ուզում արած լինել, բայց դա ինչքանո՞վ է ճշմարտությանը համապատասխանում: Նույնն է, որ մի թուրք կարող է ժխտել Ցեղասպանությունը, օրենք խախտել եւ գնալ դատական պայքարի, ու ինչ-որ մի խումբն ասի, որ խոսքի ազատություն է, մյուս խումբն ապացուցի, որ օրենքի խախտում է: Այդպիսի խմբեր միշտ գալու են ու գնալու են: Խնդիրն այն պետք է լինի, որ ունենանք այն բոլոր դատական ճիշտ համակարգերը, կայացած ինստիտուտները, որոնք ցանկացած տեսակի հայտարարություն, որը չի համապատասխանում իրականությանը, կարողանան իրենց տեղը դնել, եւ որտեղ նույն «Իրավունք» թերթը կկարողանա պաշտպանվել եւ ասել, որ սա է իմ խնդիրը` սկսած խոսքի ազատության շրջանակներից: Վստահ եմ, որ եթե մարդ գիտի, որ ինքը օրենք չի խախտում, օրենքի առաջ հավատարիմ իր աշխատանքն է կատարում, ինքն ավելի ճիշտ է, կկարողանա իր ճանապարհը հարթել:

«ԵԹԵ ԴՈՒՔ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՔ ԽԱԽՏԵԼ, ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՆ ՉՈՒՆԻ»


-Այնուամենայնիվ, չե՞ք գտնում, որ նույն այդ եվրապատգամավորների նման հայտարարությունները, բանաձեւերը կարող են հենց ճշնում գործադրել մեր դատական համակարգի վրա, մասնավորապես` "Իրավունքի" դեմ հարուցված դատական հայցերի դեպքում:
- Ինձ չի թվում, որ մենք երբեւէ պիտի այն երկիրը դառնանք, որտեղ այլ երկրների պատգամավորների առաջ քաշած խնդիրները կարող են ճնշում դառնալ մեր որեւէ կառույցի վրա: Մենք ունենք մեր դատական համակարգը, ցավոք սրտի, լավ չի աշխատում, այլ տեսակի ճնշումների խնդիր է գնում, բայց կրկնում եմ` ինձ չի թվում` միայն մի քանի նման հայտարարություններ կարող են ճնշումներ դառնալ: Մեր դատական համակարգը պետք է ամեն ինչը դիտարկի` համաձայն ՀՀ օրենսդրության: Եվ եթե դուք ՀՀ օրենսդրությունը չեք խախտել, որեւէ մեկի հայտարարությունը գին չունի, բացի նրանից, որ դա կդառնա իր  անձնական կարծիքը: Ի դեպ, չգիտեմ քանի եվրապատգամավոր է կարդում «Իրավունք» թերթը, բայց շատ լավ է, որ առնվազն 22-ը կարդում են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում