"ՄԵՆՔ ՉԷԻՆՔ ԷԼ ՍՊԱՍՈՒՄ ԲՀԿ-Ի ՀՐԱՎԵՐԻՆ"

Արխիվ 12-16

"ՄԵՆՔ ՉԷԻՆՔ ԷԼ ՍՊԱՍՈՒՄ ԲՀԿ-Ի ՀՐԱՎԵՐԻՆ"


"Մենք չէինք էլ սպասում իրենց հրավերին, որովհետեւ ունենք գաղափարական լուրջ տարաձայնություններ, քանի որ մեր պատկերացումները` երկրի տնտեսական ու քաղաքական համակարգի վերաբերյալ բացարձակ տարբեր են: Մենք մեխանիկական իշխանափոխության կողմնակից չենք"- այս կերպ արձագանքեց ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ի կողմից կուսակցությունը ստացել է հրավեր` ԲՀԿ-ի խորհրդաժողովին մասնակցելու համար: Այնուհետ շարունակելով միտքը` Ա. Սարգսյանն ասաց, որ եթե պետք է գնանք այն ճանապարհով, ինչը ընտրել են իրենք` իշխանության հասնելու, ապա մենք գնալու ենք ուրույն ծրագրով, ինչը ոչ մի եզր չունի նրանց հետ. "Ուստի, մենք հրավերի ակնկալիք էլ չունեինք, ինչը իրենք էլ են լավ հասկանում":
-Վերջերս Բերձորում "Հիմնադիր խորհրդարանը" "100-ամյակն առանց ռեժիմի" ակցիա էր անցկացնում: Չե՞ք կարծում, որ սա ավելի շատ ներքաղաքական ակցիա էր:
- Իհարկե, մեզ համար ընդունելի չէ, որ այդ օրը` այսինքն Ցեղասպանության 100-ամյակը կապվի այս կամ այն իրադարձության հետ: Արցախ գնալը որոշակիորեն անընդունելի քայլ էր, եւ իրենց զգուշացրել էին, որ չեն սպասում իրենց այնտեղ, առավել եւս, որ դա իրոք քաղաքական ակցիա էր: Իսկ Արցախը մեզ համար ազգային-ազատագրական պայքարի խորհրդանիշն է, այն վայրն է, պաթոս չհամարեք, որտեղ լուծվում է մեր պետականության խնդիրը: Բայց մյուս կողմից չեմ կարողանում հասկանալ, թե ինչու պետք է այն ավարտվեր ծեծ ու ջարդով: ԼՂՀ իշխանությունները չեն արտոնել այդ ակցիան, որի մասին կարելի էր մեկ անգամ եւս հիշեցնել, եթե դրանից հետո էլ նրանք չենթարկվեին, ապա կա համապատասխան միջոց, այն է` ձերբակալությունը: Այդ միջադեպը արտահայտում է այն նույն երեւույթը, ինչը մենք տեսել ենք անկախ Հայաստանի երեք իշխանությունների օրոք:
- Վերջերս կոչեր են հնչում, որ պետք է Հայաստանը ստորագրի Եվրաասոցացման պայմանագրի քաղաքական մասը: Ի՞նչ կասեք այս առումով:
- Սա մեզ համար ամենացավոտ թեմաներից մեկն է: Ինչպես գիտեք, ե՛ւ ՀԴԿ-ն, ե՛ւ ՍԻՄ-ը հստակ դիրքորոշում ունեն` միասեռականների հետ կապված: Իսկ ասոցացման պայմանագրի քաղաքական մասը, եթե Հայաստանը ստորագրի, ապա մենք մեզ վրա պետք է վերցնենք այդ տխրահռչակ երեւույթները: Օրինակ, Նորվեգիայում վերջերս 61 հազար ընտանիքից երեխաներին վերցրել եւ տվել են այլ ընտանիքների, այդ թվում նաեւ միասեռականներին: Իսկ հիմա մեզ դրդում են, որ նման օրենք ընդունենք: Ցանկանում եմ հարց ուղղել ԵԽԽՎ այն 22 պատգամավորներին, ովքեր վերջերս հարց են բարձրացրել եւ անգամ բանաձեւ ընդունել, ըստ որի` հայաստանյան իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի եւ "Իրավունք" թերթի նկատմամբ. հարգելիներս, չէ՞ որ մենք չենք խառնվում ձեր ներքին գործերին: Իսկ ո՞վ ասաց, որ դուք ճիշտ եք ապրում, իսկ մենք` սխալ: Մենք բազմադարյան ավանդույթ ունենք, որով պահպանվել են մեր հայրենիքն ու ընտանիքները, դուք ո՞վ եք, որ քար նետեք դրա վրա: Իսկ եթե այդ 22 պատգամավորները եւս դրանց շարքին են դասվում, ապա հասկանալի է, թե ինչու են վրդովված, եթե դրանցից չեն ու պարզապես պաշտպանում են այդ` բնության կանոններին դեմ երեւույթը, ապա թող մեր աչքից հեռու լինեն: Մենք թույլ չենք տա, որ մեր երեխաների հետ էլ վարվեք այնպես, ինչպես վարվել են Նորվեգիայում: Մենք պաշտպանում ենք ե՛ւ "Իրավունք" թերթի, ե՛ւ ՍԻՄ-ի դիրքորոշումը եւ կանգնած ենք իրենց կողքին:
- Պարոն Սարգսյան, չե՞ք կարծում, որ ԵԽԽՎ 22 պատգամավորների կողմից մամուլի եւ քաղաքական գործչի դեմ ուղղված այդ բանաձեւի ընդունումը տոտալիտարիզմի դրսեւորում է եւ հակասում է հենց եվրոպական արժեքներին:
- Դժվար է ասել, թե որոնք են եվրոպական արժեքները: Ես ծանոթ եմ հին եվրոպական արժեքներին եւ միաժամանակ կարող եմ ասել, որ նույն եվրոպացիները դրա կողմնակիցը չեն, այլ իշխանական համակարգում կան նման մարդիկ: Երբ Ֆրանսիայի նախագահ Օլանդը պետք է ստորագրեր միասեռական ամուսնություն թույլ տալու հանգամանքը, միլիոնավոր մարդիկ դուրս եկան երթի, ընդդիմացան: Հիմա նույնը ուզում են մեզ պարտադրել: 2013 թվականին մեր խորհրդարանում քննարկվում էր տխրահռչակ գենդերային հավասարության օրենքը, որտեղ պետք է փոփոխություն մտցվեր: Մենք ասում էինք, որ որեւէ առարկություն չունենք կնոջ եւ տղամարդու հավասարության միջեւ, բայց եթե դա վերաբերում է կնոջը, այլ ոչ թե դրա քողի տակ այլ բաներ ավելացվեն: Կառավարությունը, որը ստանձնել էր այդ պարտավորությունը, մինչեւ հիմա ոչինչ չի արել, իսկ խորհրդարանն էլ չի պահանջում, որ բերվեն այդ փոփոխությունները: Այստեղ լուրջ վտանգ կա, եւ ես բազմիցս ասել եմ, եթե տուրք տաք այդ ամենին, կնշանակի դուք նույնպես դրանցից եք: Իսկ սա ոչ այնքան տխրահռչակ, որքան վտանգավոր օրենք է:
- Չե՞ք կարծում, որ այդ 22 պատգամավորների ընտրած ժամանակահատվածն անգամ եւս պատահական չէ, քանի որ Հայաստանում համասեռամոլների լոբբիստները բազում դատական հայցերով դիմել են դատարան` ընդդեմ "Իրավունք" թերթի եւ Հայկ Բաբուխանյանի, որով ճնշում են ՀՀ արդարադատության համակարգը:
- Ես համոզված եմ, որ դրանք ուղղորդված եւ, ինչու չէ, համակարգված երեւույթներ են: Արդեն գաղտնիք չէ, որ այդ միասեռական կոչվածներն ու իրենց հովանավորողները իսկապես մեծ կառույց են, որոնք մխրճված են տարբեր երկրների իշխանական տարբեր համակարգերում: Չեմ զարմանա, որ մեր երկրում էլ նման բանի հանդիպենք: Ինձ չի հետաքրքրում իրենց կողմնորոշումը, պարզապես թող չքարոզեն եւ չցուցադրեն այդ ամենը: Հետաքրքիր է, այդ ի՞նչ գրանտներով են նրանք աշխատում, որտեղի՞ց են ֆինանսավորվում, ինչո՞ւ, օրինակ, չեն ֆինանսավորվում այն ՀԿ-ները, որոնք միտված են զարգացնելու Հայաստանի տնտեսությունը, աղքատության դեմ պայքարին:
- ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը վերջերս հանդես է եկել հայտարարությամբ ու կոչ արել, որ փետրվարի 15-ից, երբ սկսվում է մեծ պահքի շրջանը, մինչ ապրիլի 24-ը հռչակել ազգային միասնության օրեր եւ ողջ էներգիան ուղղել արտաքին քաղաքական մարտահրավերներին…
- Ես դեմ չեմ այդ գաղափարին, բայց, ցավոք, հենց իշխանությունները չեն նպաստում դրան, օրինակ ՓՄՁ-ների ներկայացուցիչների փողոց դուրս գալը: Ասինքն, եթե իշխանություններն անեն ամեն ինչ, որ լինի ժողովրդի սրտով, հավատացնում եմ, նման գործողություն կատարողները կդառնան մարգինալ մարդիկ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում