ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. "ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԻՆ"

Արխիվ 12-16

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. "ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԻՆ"

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ խորհրդաժողովում անդրադարձավ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում դեսպան Տիգրան Սարգսյանին, ով այսօր, ըստ տիկին Զոհրաբյանի, հետեւելով Քիմ Քարդաշյանի օրինակին, ԱՄՆ-ից ֆեյսբուքում հրապարակում է տարատեսակ ֆոտոսեսիաներ:

* * *
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԵՎ "ԿՈՎԻ ԿՐԾՔԵՐԸ"

"Ազգային համաձայնություն" կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը ԲՀԿ խորհրդաժողովում եւս անդրադարձավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին` ասելով, որ նա կարող էր կովի կրծքերի հետ ֆոտոսեսիաներ անել:
Նա իր խոսքում նաեւ հայտարարեց, որ ԲՀԿ խորհրդաժողովին պետք է մասնակցեր "Ժառանգության" առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: "Թող ինձ ների Լյուդմիլա Սարգսյանը, բայց եթե ժամանակին Վազգեն Սարգսյանը որոշեր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանից փախած մարդկանց պետք է լցնել ոչ թե ՀՀԿ-ի, այլ ՍԴՀԿ-ի մեջ, այսօր շատերը կունենային ատենապետ",- եզրափակեց Արամ Հարությունյանը:


* * *
Ի՞ՆՉ Է ԽՈՍՈՒՄ "ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ" ՀԱԿ-Ի ՀԵՏԵՎԻՑ ԲՀԿ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ

"Ժառանգության" փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ԲՀԿ խորհրդաժողովում մի փոքր ուղղեց "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությանը, թե ընտրությունները կեղծվել են ոչ թե 1996 թ.-ին, այլ 1995 թ.-ին: "Ես այն ժամանակ զինվոր էի եւ վերադասից հրաման ստացա` քվեարկելու համապատասխան ձեւով: Բայց ես, իհարկե, դա չարեցի",- հիշում է կուսակցության փոխնախագահը:
Նա իր ելույթում եւս խոսեց իշխանափոխության ու ժողովրդի քվեով իշխանություն ձեւավորելու մասին:
ԲՀԿ խորհրդաժողովի երկրորդ նիստը վարող "Ժառանգություն" խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Արմեն Մարտիրոսյանին թե՛ ելույթի, թե՛ շտկման համար:
Հիշեցնենք նաեւ, որ վերոնշյալ խորհրդաժողովին ՀԱԿ-ը չի մասնակցում:

* * *
"ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ, ԹԵ ԵՐԲ ԿԼԻՆԻ "ԵՌՅԱԿԻ"
ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ"

"Եռյակի" առաջնորդների հետ հանդիպում սպասվում է, բայց ոչ ԲՀԿ-ի խորհրդաժողովից հետո",- "Իրավունքին" հայտնեց "Ժառանգության" փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Թե երբ է լինելու հանդիպումը, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դեռ որոշված չէ  օրն ու ժամը:
Հետաքրքրվեցինք` ընդունո՞ւմ է "Ազգային համաձայնություն" կուսակցության այն քննադատությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է այստեղ լինեին: "Կա երեք առաջնորդների հարթակը, որը վերջնական որոշում կընդունի հետագա անելիքների վերաբերյալ",- ասաց կուսակցության փոխնախագահը:
Մեր մյուս հարցին` արդյո՞ք այս խորհրդաժողովի ետեւում չի տեսնում Ռոբերտ Քոչարյանի ստվերը, Արմեն Մարտիրոսյանը հստակ եւ համոզված պատասխանեց. "Ոչ":

Խորհրդաժողովին հետեւում էր
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում