ԱՄՆ-Ըª ԵՐԵՔ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Արխիվ 12-16ԱՄՆ-Ըª ԵՐԵՔ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
Այն, որ Եվրոպայում սկսում է գլուխ բարձրացնել հակաամերիկանիզմը, նոր բան չէ: Բայց այս վիճակում անգամ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օբրանի հայտարարությունը, այն էլ կանցլեր Մերկելի` այդ երկիր այցի ֆոնին, պետք է, որ լուրջ ահազանգ համարվի: "Եթե մենք ցանկանում ենք ապահովել կայուն անվտանգություն, հանգստություն եւ խաղաղություն Հունգարիայում, պետք է հույսներս դնենք երկու տերության վրա... Գերմանիայի եւ Ռուսաստանի": Իսկ ԱՄՆ-ը, ըստ վարչապետի, իհարկեª "ունի կարեւոր նշանակություն, բայց` ոչ առաջնային":
ԱՄՆ-ԻՑ "ՔՑՎԱԾՆԵՐԸ"
Եվ եթե սրան գումարենք Հունաստանի հակաամերիկյան ժեստերը, կամ, որ ի պատասխան Ուկրաինան զինելու մասին օրերս Վաշինգտոնից հնչած ակնարկներին, արդեն բացի Գերմանիայից, կտրուկ դեմ են արտահայտվել Իտալիան, Ֆրանսիան, Դանիան եւ այլն, ապա հստակ կարելի է ասել, որ տարաբնույթ գլոբալ հարցերի շուրջ գնալով միայն սրվում են եվրոպական երկրների եւ ԱՄՆ-ի` ժամանակին անխորտակելի թվացող հարաբերությունները, եւ, միաժամանակ, հենց Եվրոպայի ներսում էլ միասնականությունը, մեղմ ասած, կաղում է:
Չնայած սա սպասելի էր. Եվրոպայի եւ ՌԴ-ի միջեւ Վաշինգտոնի սարքած տնտեսական պատերազմը պետք է նման էֆեկտի հանգեցներ: Առավել եւս, որ այդ պատերազմը Եվրոպային միանգամայն մռայլ էներգետիկ հեռանկարների առաջ է կանգնեցրել: Նախª ժամանակին ԱՄՆ-ի կողմից խոստացված "էներգետիկ հրաշքը"ª եվրոպական տարբեր երկրներում սլանցային նավթի ու գազի արդյունահանման եւ այդ կերպª Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից չեզոքացնելու ծրագրերը հենց այս օրերին սկսեցին վերջնականապես ձախողված համարվել: Համենայնդեպս, երբ Exxon Mobil-ից, Total-ից ու Marathon Oil-ից հետո վերջին էներգետիկ հսկաներից մեկըª Chevron-ը նույնպես հրաժարվեց եվրոպական սլանցային նավթագազային ծրագրերից, արդեն այս նախաձեռնության մասին խոսելն անգամ մասնագիտական շրջանակներում համարում են անլուԵվ
Եվ ահա նույն պահին էլ Եվրոպան հանկարծ "գլխի ընկավ", որ ամերիկացիների պատճառով զրկվել են եվրոպական գազամատակարարման ամենահեռանկարայինª տարեկան մոտ 60-70 միլիարդ խմ "Հարավային հոսք" ծավալով գազային ծրագրից: Փոխարենըª թուրքերն են ամեն կերպ արագացնում "Հարավային հոսքին" փոխարինած "Թուրքական հոսք" ծրագիրը. ՌԴ-ում թուրքական դեսպան Ումիտ Յարդիմն օրերս հայտարարեց, թե նույնիսկ առանց պաշտոնական թույլտվությունների էլ պատրաստ են անմիջապես անցնել իրենց համար "ծայրահեղորեն կարեւոր" այդ ծրագրի "տեխնիկական մասի" իրականացմանը: Հասկանալի էª թուրքերը մտածում են օր առաջ սկսել ծրագրի իրականացումը, թերեւս հաշվի առնելով, որ եվրոպացիները կարող են եւ փոշմանել "Հարավային հոսքի" հարցով: Ավելի կոնկրետª արդեն փոշմանել են. այլ կերպ չի կարելի մեկնաբանել Եվրահանձնաժողովի էներգետիկ միության հարցերով նախագահի տեղակալ Մարոշ Շեւչովիչի այն նախանձկոտ հայտարարությունը, թե. "Ինչ իմաստ կա նման ծավալի գազն ուղարկել ամբողջովին Թուրքիա: Դա կլինի չափազանց թանկ". որին էլ հաջորդել էր բաց տեքստով ակնարկ, թե պետք է վերադառնալ "Հարավային հոսքի" գաղափարին:
Իհարկեª Եվրոպա-ԱՄՆ կապերն այնքան խորն են ու բազմաճյուղ, որ միայն հունական կամ հունգարական "կապրիզները" հազիվ թե այստեղ արմատական փոփոխություներ առաջացնեն: Բայց այն, որ Եվրոպան ծայրահեղ զգուշավոր է դարձել Ուկրաինային զենք տալու, այսինքնª անկանխատեսելի պատերազմ առաջ բերելու հարցում, այն գործոնն է, որն արդեն ԱՄՆ-ը չի կարող լիովին անտեսել: Չնայած երբ ուկրաինական պատերազմի հիմնական ճարտարագետներից մեկի համարում ունեցող ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը եվրոպացիների օրինակով երեկ Կիեւում իր հերթին խորապես հիասթափեցրեց ուկրաինական գործող իշխանություններինª բացառելով ԱՄՆ-ից զենքի մատակարարումը, թերեւս Եվրոպային հանգստացնելու հանգամանքով չէ, որ պետք է բացատրել:
ԷԼԻ՞ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բանն այն է, որ Ուկրաինային զենք տալը, ինչպես ամերիկյան մի շարք հեղինակավոր փորձագետներ են ենթադրում, կդառնա այն վերջին մարտահրավերը, որից հետո հաշված շաբաթների ընթացքում նույնիսկ Կիեւը կհայտնվի ռազմաճակատային գծից այս կողմ: Զենք չտալու դեպքում էլª Դոնբասի բանակն առաջ է շարժվում, ընդ որումª կարող է եւ էլի կտրուկ ավելացնել այդ շարժումը: Այսինքնª եթե անցած սեպտեմբերին նաեւ մինչեւ ռուսական իշխանական վերին օղակներ ձեռքները հասցնող "6-րդ շարասյան" միջոցով հնարավոր եղավ հասնել մինսկյան զինադադարին եւ կասեցնել Դոնբասի շարժումը, ապա ներկայումս այդ "6-րդ շարասյունը" բարդ վիճակում է: ԱՄՆ-ի տնտեսաքաղաքական գործողությունները ռուսական ուղղությամբ վերածվել են չհայտարարված պատերազմի, ինչը զրկել է ռուսական "6-րդ շարասյանը" "խաղաղասիրական" խաղաքարտից: Փոխարենըª կտրուկ ակտիվացել է "զինադադարային" օրերին լուսանցքում հայտնված ռուսական ներքին ազգայնական շարժումը, ինչը, թերեւս, պետք է համարել նաեւ Արեւմուտքին ուղղված Կրեմլի վերջին նախազգուշացումը: Նկատի ունենալով նաեւ, որ Դոնբաս վերադառնալու հայտ է ներկայացրել ռուսական ազգայնականության առաջնորդներից մեկըª Դոնեցկի ինքնապաշտպանության հիմնադիր, ապաª այդ չճանաչված հանրապետության պաշտպանության նախարար Իգոր Ստրելկովը: Նա անցած ամիսներին, թեեւ ընդհանուր առմամբ իրեն համարելով նախագահ Պուտինի համախոհը, այնուհանդերձª մնալով դոնբասյան պատերազմում շատ ավելի ակտիվ գործողությունների կողմնակից, շարունակ վաղաժամ էր համարում իր Դոնբաս վերադառնալը: Եվ երբ այս օրերին նման հայտ է ներկայացնում, դա հուշում է, որ ռազմավարական հարցերում Ռուսաստանում որոշակի փոփոխություններ կան կամª սպասվում են: Առավել եւս, որ միանշանակ ողջունելով Ստրելկովի Դոնբաս վերադառնալու ցանկությունը, Չեչնիայի ղեկավար Կադիրովն ասել է. "Նովոռոսիային լավ առաջնորդ է անհրաժեշտ... Ես ամեն ինչ կանեմ, որ Իգորը վերադառնա, նույնիսկ նրան կտամ իմ լավագույն ջոկատներըª նրան պաշտպանելու համար: Չէ՞ որ Նովոռոսիայի թշնամիները բավական են հենց Նովոռոսիայում, եւ նույնիսկ Ռուսաստանում նրանք քիչ չեն":
Միայն այս փաստը, որ Ստրելկովի վերադարձի մասին խոսում է նաեւ Կրեմլում միշտ է հարազատի համարում ունեցող Կադիրովը, շատ բանի մասին է ակնարկում: Այսինքնª կարելի է մտածել, որ Կիեւին զենք չտալու մասին Բայդենի խոստումները նոր զինադադարի մասին ակնարկները, ըստ էության նաեւ ռուսական "6-րդ շարասյան" համար է "խաղաղասիրական" հին խաղն առաջ տանելու դաշտ բացում: Բայց մյուս կողմից էլ, երբ Բայդենի ուկրաինական այցից հետո արդեն անձամբ Օլանդն ու Մերկելն են գալիս Կիեւ ու Մոսկվաª բանակցելու, ապա դա նաեւ հուշում է, որ Մոսկվայի այս վերջին նախազգուշացումը հասցեատերերին հասել է:
Չնայածª ԱՄՆ-ը կարծես թե այլ ուղղությամբ մեկ այլ վտանգավոր, բայց կանխատեսելի "երկրորդ ճակատի" է բախվել, եւ, չբացառենք, որ պարզապես ստիպված է շուռ տալիս ուկրաինական սցենարը: Նկատի ունենք, որ այս օրերին նավթի համաշխարհային գները տարօրինակ վարիվերումների մեջ են: Ընդ որում, չնայած նախօրեին տեղի ունեցավ որոշակի անկում, սակայն այս մեկ շաբաթում կա գների մոտ 16-17 տոկոսանոց աճ, ինչը բացատրվում է նրանով, որ ամերիկյան սլանցային նավթարդյունաբերությունը, գործնականում, կապիտուլյացիայի շեմին է: Համենայնդեպսª օրերս բոլոր արեւմտյան նավթային գիգանտները հայտարարեցին ֆինանսական վատ վիճակի մասին, հենց որն էլ առաջ բերեց այդ չտեսնված գնաճը: Ընդ որում, եթե ամերիկյան սլանցային նավթարդյունաբերության այդ անկումային վիճակը պահպանվի, ապա մինչեւիսկ նավթ արդյունահանող երկրների միությունումª ՕՊԵՔ-ում են կարծում, որ նավթի գները ներկայիս 50-60 դոլարից կհասնեն մինչեւ 200-ի: Իսկ այդ դեպքում արդեն ռուսների հանդեպ պատժամիջոցների թեման նույնիսկ Արեւմուտքում ծիծաղելի կհամարեն:
Այսինքնª նավթի համաշխարհային գների այս պատմությունը լուրջ հարված դարձավ ոչ թե Մոսկվայի, այլ Վաշինգտոնի համար, եւ պատահական չէ, որ վերջինս էներգետիկայի հարցում իր հիմնական դաշնակցիª Սաուդյան Արաբիայի հանդեպ բավականին վտանգավոր խաղ է սկսել: Այլ բան չես համարի այն, որ "Սեպտեմբերի 11"-ի գործով ԱՄՆ-ում ցմահ պատիժ կրող եւ ժամանակին Բեն Լադենի մերձավորներից մեկի համարում ունեցող Զաքարիաս Մուսաուիª դատապարտվելուց տարիներ անց արած այն "հանկարծակի" բացահայտումները, թե Սաուդյան Արաբիայի մի շարք բարձրաստիճան անձինք եւ անձամբ նոր թագավոր, այն ժամանակª արքայազն Սալմանն է հովանավորել "Ալ Քաիդային": Շատ ավելի համեստª ընդամենը Բեն Լադենին չհանձնելու պատրվակով ժամանակին ամերիկացիները մտան Իրաք եւ կախեցին Սադամին: Ու հիմա, երբ իրենց թիվ 1 էներգետիկ դաշնակցի նորընծա արքային են մեղադրում համաշխարհային ահաբեկչության գլխավոր հովանավոր հանդիսանալու մեջ ¥թեեւ դա ամենեւին էլ նոր բան չէ¤, ապա սա արդեն կարող է շատ հետաքրքիր "սյուրպրիզների" տեղիք տալ: Շատ ավելի լուրջ, քան Կիեւն իր բոլոր պորոշենկոներով:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

