ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Ապշեցուցիչ բաներ են կատարվում լրատվական դաշտում: Այսպես` ռեժիսոր Արշակ Զաքարյանը վերլուծելով ադրբեջանական ֆորումները, շտապել է ուրախացնել մեզ բոլորիս, ներկայացնելով  մազութային սուլթանատում տիրող ահավոր խուճապի տեսարանը. "Խախտելով իսլամի օրենքները` ադրբեջանական զինուժը վերջերս ստիպված կատարում է գիշերային թաղումներ, իսկ այդ թաղումներ իրականացրած զինվորներն էլ հենց տարածում են իրենց այդ խայտառակության մասին լուրը եւ ինքնաբերաբար խուճապ առաջացնում Բաքվում: Բաքվում այսօր բացահայտ խոսում են Հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում կորցրած նոր դիրքերի եւ ազերիների կողմից հազարավոր զոհերի մասին: Թովուզի շրջանում ադրբեջանական զինուժի բրիգադի հրամանատարը անձամբ ատրճանակով գնդակահարել է զինծառայողի, ինչը նույնպես մեկնաբանվել է հայկական կողմի վրա նոր հարձակումից հրաժարվելու հետեւանք: Ռուսաստանաբնակ ադրբեջանցիները ամենուր խոսում են իրենց երկրում տիրող համընդհանուր խուճապի, հազարավոր զոհերի, գիշերային թաղումների եւ դասալքությունների մասին: Վերջին օրերում անցկացվող ադրբեջանական զինավարժություններին պահեստայիններին ընդգրկելու նպատակով արգելվել է ազերի զինապարտներին ավիատոմս վաճառելը": Բայց հետո կատարվեց ապշեցուցիչ մի բան: Արցախի պաշտպանության նախարար ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ անունով ստեղծված ֆեյսբուքյան էջի վրա ինչ-որ մեկը զետեղում է Արշակ Զաքարյանի վերը հիշատակված ֆեյսբուքյան գրառումը, ու լրատվական կայքերը մեկը մյուսի հետեւից այդ նույնը տարածում են որպես Մովսես Հակոբյանի խոսք: Դե, պարզ է, հետո էլ "Ֆեյսբուքում" շատերը դնում են այդ "սենսացիան", ու տպավորություն է ստեղծվում, թե Հակոբյանը իրոք այդպիսի բան է ասել: Դրա առնչությամբ էլ արդեն արձագանքում է Ա. Զաքարյանը. "Լրագրողներ, ես զարմանում եմ` ինչպես դեռ երրորդ համաշխարհայինը չի սկսվել ձեր պատճառով: Պաշտոնապես հայտարարում եմ, որ այս նյութում նշված խոսքերը պատկանում են ինձ, եւ պարոն Հակոբյանը ոչ մի կապ չունի այս հայտարարության հետ":
Իսկ խորհրդարանում էլ ամբողջ ընդդիմությունը զբաղված է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին փնտրելով: Բանը հասավ բոյկոտին, քանզի զարմանալիորեն, նույն հաշվետվությունը ընդդիմադիրները չուզեցին լսել Զաքարյանի տեղակալի շուրթերից: Իսկ կրակի վրա, ինչպես միշտ, յուղ լցրեց ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ. "Սա արդեն դառնում է պրակտիկում` նախարարը չի գալիս խորհրդարան, փոխնախարարներին է ուղարկում, հեսա կսկսեն վարչության պետերին ուղարկել: Հանկարծ սխալ չհասկացվի` որեւէ մեկի անձնական դերակատարումը չեմ ուզում նսեմացնել, բայց, ի վերջո, Ազգային ժողովն է ընտրել ՎՊ նախագահին: Ինչ իրավունք ունի նա այսօր ներկա չլինել այս դահլիճում, երբ գործի անունը ԱԺ-ի առջեւ հաշվետվությամբ հանդես գալն է":
Շատերը իրավացիորեն վրդովվել էին բերձորյան միջադեպից հետո ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ սադրիչ ասուլիսից: Նույնիսկ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը տեղեկանալով, որ Մուրադյանը որոշել է վերադարձնել ԼՂՀ ԱԺ կողմից ստացած մեդալը, առաջարկեց նրան գնալ Բաքու եւ Ալիեւի ձեռքից մեդալ ստանալ: Բայց, զարմանալիորեն, չկա չարիք, առանց բարիքի: Ֆեյսբուքյան շատ օգտատերեր իրավացիորեն նկատել են, որ քանզի մեդալը "Մեսրոպ Մաշտոցի" էր, ապա ինչ գործ ունի դա Իգոր Մուրադյանի մոտ, որը գրեթե 30 տարի ապրելով Երեւանում, այդպես էլ չի բարեհաճել սովորել հայերեն: Դե ինչ, իրոք որ այդպիսի մեդալի` Իգորի մոտ գտնվելը իսկական վիրավորանք էր Մաշտոցի հասցեին:
Իսկ ՀՀԿ պատգամավոր ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԸ, ով հնագույն հանրապետականներից է եւ ԽՍՀՄ տարիներին կանգնած էր գաղտնի գործող ԱՄԿ ակունքներին, Բերձորի իրադարձությունների եւ "Հիմնադիր խորհրդարանի" գործերի առնչությամբ հիշեց ԽՍՀՄ-ում մահապատժի ենթարկված Ստեփան Զատիկյանի խոսքը. "Եթե մի հրաշագործությամբ, Արարչի ցանկությամբ մենք կարողանայինք ճշտել Հայաստանում ապրող օտարածին հայախոսների ու հայածին հայախոսների քանակը` վիճակագրությունը շատ ցավալի պատկեր ցույց կտար": Այդ ցավալի վիճակագրությունը տասնամյակների խորքից շատ ճշգրտորեն համապատասխանում է Տիգրան Խզմալյանին, ով մեկ էլ որոշել է հայտնել հանրությանը, որ արդեն մի քանի ամիս է, ինչ լքել է "Նախախորհրդարանի" շարքերը: Դե ինչ, նա այդ մասին հայտարարեց այն պահին, երբ իրեն տեղեկացրին, որ իր զազրելի կերպարանքը չափազանց շատ է վարկաբեկում "Հիմնադիր խորհրդարանը"` իր բոլոր ծրագրերով հանդերձ:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում