Վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումը նոր խթան կհանդիսանա մեր երկրների տնտեսությունների զարգացման, մրցունակության բարձրացման համար: Հուսով ենք, որ մոտ ապագայում էապես կփոխվեն տնտեսական ցուցանիշները, մասնավորապես, կավելանան առեւտրաշրջանառության եւ ներդրումների ծավալները, ինչն էլ իր հերթին կնպաստի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը:
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
4 ՓԵՏՐՎԱՐ 2015
Այսօր Ժամը 22 անց 40 րոպեից սկսած Տավուշի մարզի Բաղանիս եւ Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ վարվում է ինտենսիվ կրակ, հիմնականում լուսածրային փամփուշտներով: Սա ադրբեջանական կողմի հերթական սադրանքն է: ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մոտ 30 անձ կհեռացվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում զբաղեցրած պաշտոնից` կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով քննության արդյունքում... Հարուցված քրեական գործից բացի, իմ հրամանով կատարվել է ծառայողական քննություն, որի արդյունքներով պարզվել են մի շարք բացթողումներ, որոնք թույլ են տրվել ինստիտուտի ղեկավար կազմի եւ հրամանատարների կողմից: Բացահայտվել են դաստիարակչական եւ ուսումնական աշխատանքի բացթողումներ, որոնք դրսեւորվել են ռազմական ինստիտուտի ղեկավարության կողմից վերահսկողության մեխանիզմների բացակայությամբ: