Ի՞ՆՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ` ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Արխիվ 12-16Ի՞ՆՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ
ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ` ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ԸՆԴԱՌԱՋ
"Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` բազմաթիվ կրթական եւ գիտական նախաձեռնություններ են նախատեսվում ե՛ւ Հայաստանի Հանրապետության տարածքում, ե՛ւ Հայաստանից դուրս",- մեզ հետ զրույցում անդրադառնալով կրթական ոլորտում ապրիլի 24-ին ընդառաջ նախատեսվող միջոցառումներին` ասաց կրթության եւ գիտության նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ:
-Լինելու են գիտական համաժողովներª նվիրված Հայոց ցեղասպանության եւ առհասարակ ցեղասպանությունների խնդիրներին, բաց դասեր, համահայկական հռչակագրի հանրայնացում, այլ ցեղասպանություններին նվիրված բաց դասեր, շարադրություններ: Համագործակցություն` արտասահմանյան մեր գործընկերների հետ, Ցեղասպանության դասընթացի ներառում` արտերկրի դպրոցներում եւ այլն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

