«ՍԱ ԾՆՆԴՅԱՆ ԱՄՅԱԿ ՉԷ, ԱՅԼ ՄԵՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՑԱՎՆ Է»
Արխիվ 12-16«ՍԱ ԾՆՆԴՅԱՆ ԱՄՅԱԿ ՉԷ, ԱՅԼ ՄԵՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՑԱՎՆ Է»
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` «Հիմնադիր խորհրդարան» կոչվող քաղաքացիական նախաձեռնությունը սկսել է «100-ամյակն առանց ռեժիմի» ակցիաների շարք, որոնցից մեկն էլ Բերձորում ավարտվեց ոստիկանների եւ նախաձեռնության անդամների միջեւ բախումներով: Այնուամենայնիվ, թե որքանո՞վ է ընդունելի այս կամ այն քաղաքական հարցեր լուծել` իրենց նախաձեռնությունները կապելով Ցեղասպանության տարելիցի հետ, «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ: Սակայն տիկին նախարարը «100 ամյակն առանց ռեժիմի» արտահայտությունը լսելով` միանգամից բորբոքվեց. «Արդեն իսկ չեմ ցանկանում դրան որեւէ կերպ արձագանքել: Ի՞նչ է նշանակում ամյակ: Սա ծննդյան ամյակ չէ, այլ մեր ողբերգությունն ու ցավն է»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

