ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԻՐ ԱՉՔԻ ՏԵՍԱԾԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ. ՖՈՏՈՇԱՐՔ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԻՐ ԱՉՔԻ ՏԵՍԱԾԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ.

ՖՈՏՈՇԱՐՔ

 

«Իրավունքը» նախորդ հրապարակներում անդրադարձել է Եզնիկ Կողբացի 50/2 հասցեում կատարվող  անհասկանալի շինարարարությանը:

Հիշեցնենք` տարածքն աճուրդով  գնել է «Վան» մոթելի տնօրեն Վահագն Վանթյանը, ով մեզ հետ զրույցում հավաստիացնում էր, որ  իրեն պատկանող տարածքը  կանաչապատ ու ծառածածկ չի եղել: Սակայն մեր հրապարակած լուսանկարները փաստում էին հակառակը:

Մեր հրապարակումներից օրեր անց մի խումբ քաղաքացիներ, Եզնիկ Կողբացի 50/2 հասցեի բնակիչներ Երեւանի քաղաքապետարանի «Բարեւ Երեւան» ավագանու խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել կատարվող շինարարության դեմ: Ավելին` Անահիտ Բախշյանը խոստացել էր քաղաքապետարանից պարզել, թե ինչ շինաշխատանքներ են այդտեղ կատարվում:

«Իրավունքը» գրավոր հարցում էր ուղարկել  Երեւանի քաղաքապետարան` պարզելու. 1.երբ եւ ինչ նպատակով  է քաղաքապետարանը շինաշխատանքներ կատարելու թույլտվություն տվել պատվիրատու Վահագն Վանթյանին: 2. Ինչ  է կառուցվում Եզնիկ Կողբացի 50/2 հասցեում: 3. Արդյոք  տարածքը մինչ շինաշխատանքներ կատարելը չի եղել կանաչապատ ու ծածկված ծառերով: 4. Որքանո՞վ  է քաղաքապետարանը  տարածքը վաճառել պատվիրատուին, աճուրդին, բացի Վահագն Վանթյանից, ինչ ընկերություններ կամ անհատներ են մասնակցել:

Քաղաքապետարանի պատասխանը հրապարակում ենք ստորեւ. «…Եզնիկ Կողբացու փողոցի հ.50/2 հասցեում նախատեսվում է իրականացնել մեկ հարկանի հասարակական նշանակության օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքներ, որի համար առկա է Երևանի քաղաքապետարանի հետ 15.12.2014թ. համաձայնեցված հ.01/18-05/1-Վ-1668-1152 նախագիծն ու կառուցապատող Վահագն Վանցյանին 15.12.2014թ. տրված հ.01/18-Վ-1668-1330 շինարարության թույլտվությունը և ներկայումս հիշյալ հասցեում իրականացվում է օբյեկտի հիմքերի կառուցման համար նախապատրաստական աշխատանքներ: Ե.Կողբացու փողոց հ.50/2 հասցեում գտնվող 99.07քմ մակերեսով հողամասի աճուրդային վաճառքը կայացել է 01.08.2014թ: Հողամասը վաճառվել է 31.207.050 ՀՀ դրամով: Աճուրդի մանակիցներն են եղել քաղաքացիներ Վահագն Վանցյանը և Համլետ Հայրապետյանը: Աճուրդի հաղթող է ճանաչվել Վահագն Վանցյանը: Տեղեկացվում է նաև, որ վերոգրյալ հասցեում ի սկզբանե ծառեր չեն եղել և տարածքը կանաչապատ չի եղել»:

Ուշագրավն այս պատասխանի մեջ այն է, որ  քաղաքապետարանը հերքում է տարածքի կանաչապատ  ու ծառածածկ լինելը այն դեպքում, երբ լուսանկարները փաստում են  հակառակը: Եզրակացությունը  մեկն է`քաղաքապետարանն իր  տեսածին  չի հավատում...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ի դեպ, տեղեկացնենք, որ շինարարությունը բավական ինտենսիվ շարունակվում է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում