33 ՀՈԳՈՎ ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱՅԳԵՇԱՏԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒՆ
Արխիվ 12-1633 ՀՈԳՈՎ ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԱՅԳԵՇԱՏԻ
ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒՆ
Քիչ առաջ Այգեշատ գյուղապետ Ռուբեն Հովսեփյանը «Իրավունքին» տեղեկացրեց, որ իր եղբորորդուն` Աբել Հովսեփյանին, իրավապահները, իր խոսքով` սրիկայավարի տարել են: «Արդեն երեք օր է, որ գտնվում է ոստիկանության Էջմիածնի բաժնում: Ամբողջ ընտանիքը սթրեսի մեջ է: 33 հոգով առավոտյան` ժամը ութին, դիմակավորված մտել են տուն: էդ երբ են կանչել իմ եղբոր որդուն, որ չի եկել»,- զայրացած ասաց գյուղապետը:
Նրա խոսքով` իր եղբորորուն կապում են հունվարին նույն գյուղում կատարված ավազակային հարձակման հետ, այն դեպքում, երբ պարզվել է, որ ավազակային հարձակման մասին հաղորդագրություն տարածողն է կազմակերպել այդ հարձակումը: «Հո մենք կրակը չենք ընկել: Աղջիկը խոստովանել է, որ ինքն է կազմակերպել այդ ամենը»,- բարկացած ասաց գյուղապետը:
Ի դեպ, Ռուբեն Հովսեփյանը պատրաստվում է դիմել ՀՀ նախագահին, հհ գլխավոր դատախազին. «Հերիք եղավ արդեն, ոստիկանությունն այս պետության մեջ դարձել է եսիմ ինչ»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

