ԻՏԱԼԱՑԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԻ ՀԱՄԵՐԳԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
Արխիվ 12-16ԻՏԱԼԱՑԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԻ ՀԱՄԵՐԳԸ ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
Իտալացի դաշնակահար Անտոնիո Կոնսալեսի համերգը, որը պիտի կայանար երեկ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, երաժշտի վատառողջ լինելու պատճառով չի կայացել: Ավելին` նույնիսկ վիճաբանություն է տեղի ունեցել թատրոնի ճեմասրահում: Օպերային թատրոնից «Իրավունքին» տեղեկացրին, որ ադմինիստրացիայի կողմից հանդիսատեսին նախապես տեղեկացվել է, որ դաշնակահարը ելույթ չի ունենալու, եւ ցանկացողները կարող են ներկա գտնվել առաջին գործողության համար նախատեսված «ԱԼԵԿՈ» օպերային, իսկ չցանկացողները` վերադարձնել տոմսերը. «Ինչ վերաբերում է նույն օրը երեկոյան թատրոնի ճեմասրահում տեղի ունեցած վիճաբանությանը, ապա խուլիգանական պահվածքը թույլ է տրվել թատրոնի աշխատակիցների հետ կապ չունեցող մի երիտասարդի կողմից, որը կասեցվել է թատրոնի անվտանգության աշխատակիցների կողմից: Այս միջադեպը որեւէ առնչություն չունի Ա. Կոնսալեսի չկայացած համերգի հետ, եւ թատրոնի տնօրինությունը հայցում է հանդիսատեսի ներողամտությունը»,- «Իրավունքին» տեղեկացրին օպերային թատրոնից:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

