ԲՀԿ-Ի ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՏՎԱԾԸ ՄԻԱՅՆ «ԶՆԱՉՈԿՈՎ Է» ԲՀԿ-ԱԿԱՆ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ի ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՏՎԱԾԸ ՄԻԱՅՆ «ԶՆԱՉՈԿՈՎ Է» ԲՀԿ-ԱԿԱՆ
Երեկ «Մուլտի Գրանդ» հյուրանոցում տեղի ունեցավ ԲՀԿ-ի խորհրդաժողովը, որին, սակայն չէր մասնակցում ԲՀԿ-ի հատկապես գործարար հատվածը բացառությամբ ԲՀԿ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի եւ Վահան Կարապետյանի: Վերջինս, սակայն, որքան նկատեցինք, մինչեւ վերջ չմնաց խորհրդաժողովին: ԲՀԿ մյուս գործարար պատգամավորները ներկա չէին ԲՀԿ առաջնորդի կազմակերպած խորհրդաժողովին: Սա եւ մեկ անգամ փաստում է` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բիզնես հատվածն հավատարիմ է իշխանությանը եւ ԲՀԿ-ական է միայն «զնաչոկով»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

