ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ. «ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ՇՈՒՏՈՎ ՂԵԿԱՎԱՐ ԿՈՒՆԵՆԱ»
Արխիվ 12-16ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐ. «ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԿՈՄԻՏԵՆ ՇՈՒՏՈՎ ՂԵԿԱՎԱՐ ԿՈՒՆԵՆԱ»
Ինչպես հայտնի է, 2014 թ-ի նոյեմբերին վարչապետի որոշմամբ ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնից ազատվեց Վահե Հակոբյանը, ով նախկինում զբաղեցնում էր Սյունիքի նախկին մարզպետի պաշտոնը: Արդեն երեք ամիս է, որ ջրային տնտեսության պետական կոմիտեն ղեկավար չունի: Պարտականությունները ստանձնել է ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանը:
Քանի որ ջրային տնտեսության պետական կոմիտեն նախորդ տարի կառավարության որոշմամբ միավորվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` ըստ նրա` ինչն է պատճառը, որ կոմիտեն մինչ այժմ ղեկավար չունի: «Չունի, կունենա»,- հակիրճ պատասխանեց գյուղնախարարը:
- Իսկ ե՞րբ կունենա:
- Կունենա շուտով:
Այլ հարցերի գյուղնախարարը չպատասխանեց:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

