ԱՄՓՈՓՎԵՑ ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ 6-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

ԱՄՓՈՓՎԵՑ ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ 6-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ


Փետրվարի 4-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնը՝ Էդգար Հովհաննիսյան ֆեստը, որը նվիրված էր մեծանուն կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 85-ամյակին։ Երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ։ Հնչեցին Էդգար Հովհաննիսյանի, ինչպես նաև ժամանակակից հայ կոմպոզիտորների (Վարդան Աճեմյան, Կարեն Անանյան, Աննա Հակոբջանյան, Նորայր Գրիգորյան) գործերը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ նկատեց, որ հունվարը շատ հագեցած ամիս էր նվագախմբի համար։ Նա բարձր գնահատեց արդեն 6 տարվա պատմություն ունեցող Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, քանի որ կոմպոզիտորներն այսօր Հայաստանում զգում են, որ երիտասարդ ուժերը, կատարողները գնահատում են իրենց արվեստը և այն հասցնում ունկնդրին։

Դիրիժոր ՌՈՒԲԵՆ ԱՍԱՏՐՅԱՆՆ առանձնացրեց այն փաստը, որ երեկոն հագեցած էր պրեմիերաներով։ Նա անհրաժեշտ համարեց ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցնելը։ «Մենք՝ պրոֆեսիոնալներս, պետք է խորանանք նոր գրված ստեղծագործությունների գաղտնիքների մեջ, բեմ բարձրացնենք, ներկայացնենք ունկնդրին, և ժամանակը ցույց կտա՝ ինչպիսի գործեր են դրանք։ Ստեղծագործությունների կատարումը ոգևորում է կոմպոզիտորներին՝ բարձրարվեստ գործեր ստեղծելու համար»։

Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու ԾՈՎԻՆԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ էլ, անդրադառնալով Էդգար Հովհաննիսյան կոմպոզիտորին, նշեց, որ նա այն արվեստագետներից էր, ում մենք շատ ենք պարտական, նրա ստեղծագործությունը սպասում է իր արժևորմանը։ Եվ Երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ իրականացվող Էդգար Հովհաննիսյան ֆեստն այդ մեծ կոմպոզիտորին, քաղաքացուն, հայրենասերին գնահատելու ու մեր հարգանքի տուրքը մատուցելու հերթական քայլերից է։

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն ավանդաբար անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո։ Այն կազմակերպել էին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում