ՄԵՆՔ ՉԷԻՆՔ ԷԼ ՍՊԱՍՈՒՄ ԲՀԿ-Ի ՀՐԱՎԵՐԻՆ. ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
Արխիվ 12-16ՄԵՆՔ ՉԷԻՆՔ ԷԼ ՍՊԱՍՈՒՄ ԲՀԿ-Ի ՀՐԱՎԵՐԻՆ. ԱՐԱՄ
ՍԱՐԳՍՅԱՆ
<Մենք չէինք էլ սպասում իրենց հրավերին, եւ ասել ենք, որ ունենք գաղափարական լուրջ տարաձայնություններ, քանի որ մեր պատկերացումները երկրի տնտեսական ու քաղաքական համակարգի վերաբերյալ բացարձակ տարբեր են: Մենք մեխանիկական իշխանափոխության կողմնակից չենք>.- այս կերպ արձագանքեց ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ի կողմից կուսակցությունը ստացել է հրավեր՝ ԲՀԿ-ի խորհրդաժողովին մասնակցելու համար: Այնուհետ շարունակելով միտքը Ա. Սարգսյանն ասաց, որ եթե պետք է գնանք այն ճանապարհով, ինչը ընտրել են իրենք՝ իշխանության հասնելու, ապա մենք գնալու ենք ուրույն ծրագրով, ինչը ոչ մի եզր չունի նրանց հետ. <Ուստի մենք հրավերի ակնկալիք էլ չունեինք, ինչը իրենք էլ են լավ հասկանում>:
Ա. Սարգսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք <Իրավունք> թերթի այսօրվա համարում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

