ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵՐԲ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԴԺԳՈՀԻ,ԿՔՆՆԱՐԿԵՆՔ»
Արխիվ 12-16ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵՐԲ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
ԿԴԺԳՈՀԻ, ԿՔՆՆԱՐԿԵՆՔ»
ԲՀԿ խորհրդաժողովի ընթացքում այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ու կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խոսեցին 1995-1996 թթ-ի ՀՀ-ում կեղծված ընտրությունների մասին, որոնց պատասխանատուն ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որը իր քաղաքական ուժի հետ չի մասնակցում այսօր ԲՀԿ խորհրդաժողովին:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանից «Իրավունքը» հետաքրքրվեց` արդյոք ճիշտ է բացակա ուժի ետեւից քննադատական խոսք հնչեցնելը: Պրն Մարգարյանն ասաց, որ մեր հարցը կապ չունի խորհրդաժողովի ու դրա բուն նպատակների հետ: «Իսկ ընդունելի՞ եք համարում, որ բացակա ուժի ետեւից խոսում են»,- պնդեցինք հարցը: Ի պատասխան` ԲՀԿ պատգամավորն ասաց, որ չի ցանկանում այդ հարցին պատասխանել: «Անկեղծ ասած` չեմ ուզում դա մեկնաբանել»,- ասաց պատգամավորը:
Իսկ մտավախություն չունի՞ պատգամավորը, որ «Ժառանգության» պահվածքը միգուցե հարուցի ՀԱԿ առաջնորդի դժգոհությունը: «Երբ կդժգոհի, կքննարկենք»,- հակիրճ պատասխանեց Մարգարյանը:
ԲՀԿ մեկ այլ պատգամավոր եւս խուսանավեց հարցից` ասելով, որ Ռուբեն Հակոբյանի ու Արմեն Մարտիրոսյանի ելույթները չի լսել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

