«ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ, ԹԵ ԵՐԲ ԿԼԻՆԻ «ԵՌՅԱԿԻ» ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ». ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Արխիվ 12-16«ԴԵՌ ՊԱՐԶ ՉԷ, ԹԵ ԵՐԲ ԿԼԻՆԻ «ԵՌՅԱԿԻ» ԼԻԴԵՐՆԵՐԻ
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ». ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Եռյակի» առաջնորդների հետ հանդիպում սպասվում է, բայց ոչ ԲՀԿ-ի խորհրդաժողովից հետո»,- «Իրավունքին» հայտնեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Թեր երբ է լինելու հանդիպումը, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դեռ որոշված չէ առաջնորդի օրն ու ժամը:
Հետաքրքրվեցինք` ընդունում է «Ազգային համաձայնություն» կուսակցության այն քննադատությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է այստեղ լինեին: «Կա երեք առաջնորդների հարթակը, որը վերջնական որոշում կընդունի հետագա անելիքների վերաբերյալ»,- ասաց կուսակցության փոխնախագահը:
Մեր մյուս հարցին`արյդոք այս խորհրդաժողովի ետեւում չի տեսնում Ռոբերտ Քոչարյանի ստվերը, Արմեն Մարտիրոսյանը հստակ եւ համոզված պատասխանեց. «Ոչ»:ծ
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

