ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ԵՐԵՍԻՑ ՏՈՒԺԵՑ Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԸ
Արխիվ 12-16ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ԵՐԵՍԻՑ ՏՈՒԺԵՑ Վ. ՄԻՐՈՒՄՅԱՆԸ
Այս պահին ԱԺ-ում քննարկվում է շահութահարկի մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Իսկ խորհրդարանական ամբիոնից ելույթ ունեցողին զուգահեռ վազվզում ու հարցեր է պարզում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Ավելին` իր ելույթը ստիպված եղավ ընդմիջել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, որպեսզի Լ. Զուրաբյանն ավարտի փսփսալ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի հետ: Ի դեպ, իրավիճակն անգամ չփրկեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի նկատողությունը. «Իհարկե, գնահատելի է Կառավարություն-ԱԺ երխոսությունը, բայց լսեք ելույթ ունեցողին, որովհետեւ Ձեզ է ուղղված այն, պարոն Միրումյան»: Բայց մեկ է, Լ. Զուրաբյանը քիչ անց շարունակեց ինչ-որ հարցեր պարզել պարոն Միրումյանի հետ ու էլի «կուժն ու կուլեն» թափվեց հենց ֆինանսների փոխնախարար Միրումյանի գլխին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

