ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ.«ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՆ ՔՎԵԱՐԿԵՑ ԲՅՈՒՋԵՐԻ ՕԳՏԻՆ` ՉՊԱՏԿԵՐԱՑՆԵԼՈՎ` ԻՆՉ Է ԱՅՆ»
Արխիվ 12-16ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ.«ԺԱՄԱՆԱԿԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՆ
ՔՎԵԱՐԿԵՑ ԲՅՈՒՋԵՐԻ ՕԳՏԻՆ` ՉՊԱՏԿԵՐԱՑՆԵԼՈՎ` ԻՆՉ
Է ԱՅՆ»
ԲՀԿ պատգամավոր ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանն այսօր անդրադարձավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությանը: Պրն Արսենյանը հիշեցրեց, որ նրա վարչապետության օրոք ԱԺ բերվեց մի բյուջեի նախագիծ, որի օգտին քվեարկեցին կոալիցիայի ուժերը, այդ թվում`նաեւ ԲՀԿ-ը: «Կոալիցիայի քաղաքական ուժերը` նաեւ ԲՀԿ-ը, հաստատեցին բյուջեի մի նախագիծ` չպատկերացնելով, թե ինչ է ասում այդ բյուջեի նախագիծը:
Պատգամավորի խոսքով, եթե ժամանակին կոալիցիայի ուժերը կոշտ գնահատական տային բյուջեի նախագծին, ապա դա չէր բերի համակարգային այս խարդավանքների:
Գուրգեն Արսենյանը կարծում է, որ պետք է ասել`«հերիք է» այս վիճակին, բայց այդ հերիք է»-ն պետք է լինի ոչ միայն խոսելով, այլեւ գործելով եւ պատասխանատվություն վերցնելով:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

