Ի՞ՆՉ Է ԽՈՍՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱԿ-Ի ՀԵՏԵՎԻՑ ԲՀԿ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ
Արխիվ 12-16Ի՞ՆՉ Է ԽՈՍՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱԿ-Ի ՀԵՏԵՎԻՑ
ԲՀԿ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր ԲՀԿ խորհրդաժողովում մի փոքր ուղղեց «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությանը, թե ընտրությունները կեղծվել են ոչ թե 1996 թ-ին, այլ 1995 թ-ին: «Ես այն ժամանակ զինվոր էի եւ վերադասից հրաման ստացա քվեարկելու համապատասխան ձեւով: Բայց ես, իհարկե, դա չարեցի»,- հիշում է կուսակցության փոխնախագահը:
Նա իր ելույթում եւս խոսեց իշխանափոխության ու ժողովրդի քվեով իշխանություն ձեւավորելու մասին:
ԲՀԿ խորհրդաժողովի երկրորդ նիստը վարող «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Արմեն Մարտիրոսյանին թե՛ ելույթի, թե՛ շտկման համար:
Հիշեցնենք նաեւ, որ վերոնշյալ խորհրդաժողովին ՀԱԿ-ը չի մասնակցում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

