՛՛ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ ՓԱԽԱԾՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՆԱՅԻՆ ՈՉ ԹԵ ՀՀԿ ԱՅԼ ՍԴՀ-Կ՛՛. ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արխիվ 12-16՛՛ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ ՓԱԽԱԾՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԳՆԱՅԻՆ ՈՉ
ԹԵ ՀՀԿ ԱՅԼ ՍԴՀ-Կ՛՛. ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն այսօր ԲՀԿ խորհրդաժողովում եւս անդրադարձավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին` ասելով, որ նա կարող էր կովի կրծքերի հետ ֆոտոսեսիաներ անել:
Նա իր խոսքում նաեւ հայտարարեց, որ ԲՀԿ խորհրդաժողովին պետք է մասնակցեր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի հովհաննիսյանն ու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Թող ինձ ների Լյուդմիլա Սարգսյանը, բայց եթե ժամանակին Վազգեն Սարգսյանը որոշեր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանից փախած մարդկանց պետք է լցնել ոչ թե ՀՀԿ-ի , այլ ՍԴՀԿ-ի մեջ, այսօր շատերը կունենային ատենապետ»,- եզրափակեց Արամ Հարությունյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

