70-Ն ԱՆՑ ԼՏՊ-ԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՎԵՑ ՑՄԱՀ
Արխիվ 12-1670-Ն ԱՆՑ ԼՏՊ-ԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՎԵՑ ՑՄԱՀ
ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կշարունակի ապրել հայ ազգի հաշվին, քանի որ Կառավարությունը երկրի առաջին նախագահին ցմահ աշխատանքային իրավասություններ է պատրաստվում շնորհել։ Այսպիսով` այսօր` ՀՀ Կառավարության նիստի ժամանակ, հավանության արժանացավ «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: Այս մասին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց. «Մենք հայտնաբերեցինք, որ ժամանակին, երբ օրենքը մշակել էինք պաշտոնաթող նախագահի մասին, կային սահմանափակումներ, որոնք այն ժամանակ բնական էին: Բայց կյանքը այնպիսին է, որ մարդը 70 տարեկանում շարունակում է գործել, ինչը ենթադրում է նաեւ որոշակի երաշխիքներ: Առաջին հերթին խոսքը գրասենյակին է վերաբերվում: Օրենքով նախատեսված է, որ պաշտոնաթող նախագահին գրասենյակ տրամադրվում է իր ցանկությամբ, բայց մինչեւ 70 տարեկան լրանալը: Սահմանափակումը հանում ենք, պաշտոնաթող նախագահի ընտրությամբ գրասենյակը տրամադրում ենք ցկյանս»: Ի դեպ, ինչ վերաբերում պաշտոնաթող նախագահի կենսաթոշակին, ապա այն կկազմի գործող նախագահի աշխատավարձի 80 տոկոսը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

