«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՔԱՐ ԳՑԵՑ ՀԱԿ-Ի ԲՈՍՏԱՆԸ
Արխիվ 12-16«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՔԱՐ
ԳՑԵՑ ՀԱԿ-Ի ԲՈՍՏԱՆԸ
«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր իր ելույթում խոսելով արդար իշխանություն ունենալու ու սխալներն ուղղելու մասին, ասաց, որ ընտրությունների կեղծման գործընթացը սկսվել է 1996 թ-ից եւ կատարելագործվեց տարիների ընթացքում:
Ըստ էության, «ժառանգության» խմբակցության ղեկավարը անուղղակիորեն, հավանաբար օգտվելով այն հանգամանքից, որ ՀԱԿ խորհրդարանական ուժի ոչ մի ներկայացուցիչ ներկա չէ ԲՀԿ-ի խորհրդաժոցղովին, քննադատեց եւ քար գցեց ՀԱԿ-ի բոստանը, ասելով, որ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն է առաջին ու հիմնական պատասխանատուն կեղծված նախագահական ընտրությունների:
Ռուբեն Հակոբյանի ելույթից հետո տրամաբանական հարց է առաջանում` ինչպես է այսօր «Ժառանգությունը», ԲՀԿ-ը համագործակցում ընտրություններն առաջինը կեղծող ու ընտրակեղծարարության հիմքը դրած ՀԱԿ-ի` նույն ՀՀՇ-ի հետ, եթե ամեն գնով թե՛ ԲՀԿ-ը, թե՛ «Ժառանգությունը», ցանկանում են պայքարել ընտրակեղծիքների մեքենայությունների դեմ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

