ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ` ԵԶԴԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Արխիվ 12-16

ԵՂԵՌՆԻ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ` ԵԶԴԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

Եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ բոլոր հնարավոր բնագավառները սկսել են այս կամ այն կերպ արտահայտվել: Ցավի ու կոտորածի մասին խոսող առաջին հուշակոթողը` կառուցված եզդիների կողմից, ներկայանում է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում: «ԻՐԱՎՈՒՆՔԻ» զրուցակիցը Եզդիների ազգային միության փոխնախագահ, «էզդիխանա» թերթի գլխավոր խմբագիր ԽԴՐ ՀԱՋՈՅԱՆՆ է:

«Մոսկվայում գտնվող մեր բարերարներից մեկը Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում հիմնադրեց եզդիների սրբատեղին, որը մեզ համար մեծ դերակատարում ունի` եզդիներիս համախմբում է թե´ կրոնի տեսանկյունից, թե´  հպարտություն է, որ նրա հիմքում մեր գլխավոր սրբատեղի, նախահայրենիք Լալեշից բերված  հողն է, օծումն էլ արված մեր սուրբ ջրով: Իրաքում գտնվող մեր գլխավոր սրբավայրին արտաքնապես այդչափ նման այս համալիրը նաև արժեքավոր է նրանով, որ ներկայացնում է եզդիական համայնքի կողմից հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված առաջին  հուշաքարը, Անդրանիկ զորավարի և եզդի երկու հերոսների հուշաքարեր, ու նաև հայ-եզդի ժողովուրդների բարեկամության հուշաքարը, որն իր մեջ կրում  է առաքելական եկեղեցու խորհուրդ խաչը` պատկերելով եզդի ժողովրդի պաշտամունքի արևը, ինչպես նաև եզդի հրեշտակապետի սիմվոլ սիրամարգն ու հայոց խոյակը»,- ասում է ԽԴՐԸ:

Խդրը նաև հույս  է հայտնում, որ այս տեղանքը, որքան էլ որ մայրաքաղաքից փոքր-ինչ հեռու է, այնուամենայնիվ հեռանկարային է. ապագայում դառնալու է եզդիների մշակույթի տունը: Ապա շարունակելով խոսել հայ-եզդի ժողովուրդների միություն արդյունավետ կողմերից` եզդիների ազգային միության փոխնախագահը փաստում է. «Հայաստան երկրում ազգային միության դիմում-նամակներով և ընդհանուր ստորագրահավաքներից հետո 2001 թվականին մայիսի 1-ին ՀՀ ազգային ժողովը ստորագրեց Եվրոպայի ազգային փոքրամասնությունների մասին հատուկ կոնվենցիան, ըստ որի ՀՀ եզդիներին ճանաչեց որպես ազգություն և լեզու, ինչի համար շատ շնորհակալ ենք ՀՀ իշխանությանը: Իրականում Հայաստանի Հանրապետությունը կարծես թե եզդի ժողովրդի համար դարձավ մշակույթի զարգացման կենտրոն, մեզ համար նմանօրինակ հնարավորություններ ստեղծվեցին միայն այստեղ»:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում