Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Արխիվ 12-16

Զ. Փոստանջյանը սպառնում է Մշակույթի նախարարին. «ՆՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՎ ԴՈՒՔ ԻՆՁՆԻՑ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է ՉԵՔ ԱԶԱՏՎԻ, ԵՍ ՀԵՏԱՊՆԴԵԼՈՒ ԵՄ»

 

Պարզվում է` կան մարդիկ, ովքեր կարծում են, թե Արարատ լեռը շուտով, ասենք, ուզբեկները կարող են գալ ու հայտարարել, թե այն իրենցն է, ավելին` առնել ու գնալ Ուզբեկստան: Մի՛ շտապեք եզրակացություններ անել, քանի որ սա լուրջ խնդիր է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ համար, ում կարծիքով այսօր օրհասական խնդիր է այն` որպես հայկական մշակութային ոչ նյութական ժառանգություն գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-յում: Այս մասին նա հայտարարեց այսօր` ԱԺ-ում` կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ: Ի պատասխան ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ստիպված եղավ մի ամբողջ դասախոսություն կարդալ` Զ. Փոստանջյանի համար, մասնավորապես նշելով. «Տիկին Փոստանջյան, ուզում եմ Ձեզ հիշեցնել , որ ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիայում ընդհանրապես դա քննարկման առարկա չէ, որովհետեւ ոչ նյութական ժառանգության կոնվենցիան բացառապես անդրադառնում է ոչ նյութական մշակութային ժառանգությանը, այսինքն` ավանդույթներին, բարբառներին, կենսավարությանը եւ այլն ու դրա շուրջ ձեւավորվող միջավայրին: Այստեղ բնության արժեքները եւ պատմամշակութային հուշարձանները որեւէ ձեւով սուբյեկտ` առարկա, դառնալ չեն կարող»: Ապա հավելեց. «Հավանաբար Դուք ենթադրում եք մյուս կոնվենցիայի շրջանակներում գործընթացը, որը վերաբերում է համաշխարհային ժառանգության եւ հուշարձանների պահպանության կոնվենիցային: Պետք է ասեմ, որ մենք այդտեղ ունենք դրույթ, որն ասում է, որ երկիրը կարող է ներկայացնել միայն իր տարածքում այս պահին գտնվող ոչ նյութական մշակութային ժառանգությունը: Այս առումով ասեմ, որ մենք ունենք մշակված քաղաքականություն` այդ ցանկերում ընդգրկվելու բազմաթիվ հուշարձաններ: Եվ օր առաջ մենք ունենք խնդիր շատ ավելի կարեւոր պատմամշակութային ժառանգության վերաբերող նյութեր ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-յում: Ու ամենակարեւորը` հաշվի առնելով եւ հասկանալով, թե ինչի համար եք Դուք այս խնդիրը բարձրացնում, կարծում եմ, որ եթե այսօր մի արժեք կա, որը բացառապես պաշտպանված է, դա Արարատ լեռն է , որին ո՛չ կարելի է վտանգել, ո՛չ կարելի է փչացնել, ո՛չ կարելի է քանդել: Իսկ աշխարհում այն` որպես հայկական ժառանգություն, հանրահռչակված է ավելի քան բավարար: Դա են վկայում բոլոր գեղարվեստական ստեղծագործությունները` Արարատ լեռին նվիրված, որոնք ստեղծվել են օտարազգիների կողմից, բոլոր կերպարվեստի գործերը, որոնք ստեղծվել են մեր տարածքում»: Բայց, միեւնույնն է, «Ժառանգության» տիկին Փոստանջյանի սիրտն այսօր մշակութային ժառանգություն էր ուզում ստանալ ու այդ գաղափարն իրեն այնքան էր ոգեւորել, որ անգամ սպառնաց. «Անկախ նրանից, թե ով գիտե, ով չգիտե, թե Արարատ լեռը մեր մշակույթի հետ ինչ կապ ունի, մենք պարտավոր ենք դա նաեւ գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-յում: Ինչ վերաբերում է ձեր մատնանշած դրույթին, ապա ես կարծում եմ, որ նույն այդ ձեր մատնանշած դրույթն այստեղ չի տարածվում, որովհետեւ կա նաեւ նախադեպ կապված հենց Ադրբեջանի կողմից Շուշիի վերաբերյալ… Մենք որպես պետություն պարտավոր ենք մեր իրավունքները բարձրացնել այդ մակարդակում: Նման պատասխանով Դուք ինձնից միեւնույն է չեք ազատվի, ես հետապնդելու եմ եւ դուք էլ պարտավոր եք այս խնդիրը բարձրացնել եւ խումբ ստեղծել ու լուրջ զբաղվել դրանով»: Փոստանջյանական սպառնալիքներից հետո` տիկին նախարարը եւս մեկ անգամ հիշեցրեց պատգամավորուհուն. «Ի տարբերություն Ձեզ, ես ՅՈՒՆԵՍԿՕ-յի հարցերով զբաղվում եմ ամեն օր եւ որպես պետական քաղաքականություն ՅՈՒՆԵՍԿՕ-յի խնդիրները գտնվում են մեր ամենակենտրոնական հատվածում եւ մասնագիտական խմբերը հավաքվում են գրեթե յուրաքանչյուր շաբաթ եւ քննարկում, թե ինչ մտնի, ինչ ընթացակարգով մտնի այս կամ այն հուշարձանը, պատմամշակութային արժեքը…. Ինչ վերաբերում է կոնվենցիայի դրույթներին, ես եւս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ այդ կոնվեցիաների տակ ստորագրել է Հայաստանի Հանրապետությունը եւ այն իրավասու չէ որեւէ իրավաբանական խախտումներ կատարել գործընթացում, մնացածը քննարկման խնդիր է: Կարող եք գտնել համապատասխան դրույթներ եւ անել համապատասխան առաջարկություններ»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում