ԷՄՄԻՆ ՈՒ ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՍԱՏԱՐԵՑԻՆ ՀԱՅ ՓՈՓԻՆ, ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԷԼ` ԻՐԵՆՑ
Արխիվ 12-16ԷՄՄԻՆ ՈՒ ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՍԱՏԱՐԵՑԻՆ ՀԱՅ ՓՈՓԻՆ, ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԷԼ` ԻՐԵՆՑ
Օրերս երգչուհիներ Էմմին ու Անահիտ Սիմոնյանը համացանցում տեղադրել էին մի տեսանյութ, որտեղ ավտոմեքենայի մեջ երգում էին երգչուհի Լիլիթ Կարապետյանի «Ժամանակին» երգը` «Սատարենք հայ փոփին» գրառմամբ: Համացանցում այն լայն տարածում գտավ ու հերթական անգամ առիթ հանդիսացավ երգչուհիներին քարկոծելու, ավելին` աղջիկների զվարճանք-կատարումը ձեւակերպվեց իբրեւ ծաղրանք Լիլիթ Կարապետյանին: Սակայն «Իրավունքի»հետ զրույցում ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ասաց, որ ամենեւին էլ ծաղրանք չի տեսնում աղջիկների կատարման մեջ, ավելին` ըստ Լիլիթի` յուրաքանչյուր երգչի համար էլ հաճելի է, երբ կոլեգաներ կատարում են քո երգը:
- Պարզապես չէր կարող նման բան լինել: Բոլորս էլ աչքեր ու ականջներ ունենք եւ տեսնում ենք, որ թե՛ երգի, թե՛ իմ անձի հետ կապված որեւէ ծաղրանք չկար: Նախ` նման լուրեր տարածողը պետք է հետաքրքրվեր` իմ, Էմմիի ու Անահիտ Սիմոնյանի հարաբերություններն ինչպես են:
- Մենք շատ մտերիմ ընկերուհիներ ենք, հարգում ու սիրում ենք միմյանց: Եվ բացի այդ, Էմմին էլ, Անահիտն էլ տեսակով այն մարդիկ են, որ նույնիսկ, եթե իրենց դիմաց ինչ-որ ծաղրելու մարդ լինի, իրենք այնքան դաստիարակված, նրբանկատ ու լավ երեխաներ են, որ նման բան չէին անի: Ի վերջո, երբ այդ տեսանյութը նայում ես, ախր, ծաղրելու հետ ոչ մի կապ չունի, մարդիկ ուրախանում են, զվարճանում, կոպիտ ասած` «տժժում» են: Ի՞նչ վատ է, որ կոլեգաներդ այնքան են սիրում քեզ ու քո երգը, որ կարող են իրենց մեքենայի մեջ լսել ու զվարճանալ: Դա ցանկացած երգչի կամ երգչուհու համար ամենասիրելի ու հաճելի պահերից մեկն է, հատկապես, որ ճաշակով կոլեգաների կողմից է դա արվում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. ԵՐԳՉՈՒՀՈՒ ՀԵՏ ԶՐՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԴԱՑԵ՛Ք ՎԱՂՎԱ ՏՊԱԳԻՐ «ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ»

