ԿԿԱՅԱՆԱ ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ «ՄՈՍԿՎԻՉ, ԻՄ ՍԵՐ» ՖԻԼՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ
Արխիվ 12-16ԿԿԱՅԱՆԱ ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ «ՄՈՍԿՎԻՉ, ԻՄ ՍԵՐ» ՖԻԼՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ
Փետրվարի 6ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ «Մոսկվիչ իմ սեր» հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության խաղարկային ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Ֆիլմի հիմքում իրական պատմություն է` վերցրած Վլադիմիր Շիրինյանի օրագրից, որը էկրանավորվել է ռեժիսորի կողմից փոքր ինչ գեղարվեստական լուծումներ ստանալուց հետո:
Ֆիլմի գաղափարը ծնվել է դեռ 2008 թվականին իսկ նկարահանումներն սկսվել են 2012-ի
վերջերից ու տեւել մոտ երկու տարի: Կինոնախագիծը սցենարի զարգացման համար ֆինանսավորում է ստացել Մոնպելյեի փառատոնում, այնուհետև սցենարով հետաքրքրվել են այլ ընկերություններ եւս:
«Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի հետարտադրական աշխատանքի 70 տոկոսը կատարվել է Ֆրանսիայում: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, մեծ մասամբ՝ Վարդենիսում:
Գյուղում ապրող Համոն ու նրա կինը Հայաստան են գաղթել Ադրբեջանի Լենինավան գյուղից: Նրանք շատ սուղ պայմաններում են ապրում: Ամիսը մեկ անգամ Համոն մեկնում է շրջկենտրոն՝ ստանալու Ռուսաստանում աշխատող որդու ուղարկած փոքրիկ գումարը: Կյանքն անցնում է առանց արտասովոր բեկումների՝ միապաղաղ, անաղմուկ: Ու հանկարծ Համոյի ականջով է ընկնում, թե հարևան Սոթք գյուղում ինչ-որ մեկը Մոսկվիչ է վաճառում: Համոն շտապում է Սոթք՝ տեսնելու վաճառվող մեքենան: Տերը համաձայնում է սպասել այնքան, մինչև որ Համոն բերի 800 դոլարը: Երազանքն իրականություն դառնալու շեմին է: Ծերունին համակվում է «Մոսկվիչ» ունենալու ցանկությամբ և 800 դոլարը ձեռք բերելը գերխնդիր դարձնում: Հեռավոր գյուղում ապրող մարդու դրաման սկսվում է: Բայց մի օր Համոն արթնանում է ու հասկանում, որ ժամանակն անցել է, իր ապրելու ժամանակը՝ նույնպես:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

