ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿՌԱՀԵՑԻՆ, ԹԵ ՈՐՏԵՂ Է ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ

Արխիվ 12-16

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿՌԱՀԵՑԻՆ, ԹԵ ՈՐՏԵՂ

Է ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ

Այսօր Ազգային ժողովում ՎՊ-ի  2013 թ-ի հաշվետվությունը, զարմանալիորեն  ներկայացնում էր ոչ թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այլ ՎՊ-ի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Վերջինս նշեց, որ ՎՊ-նախագահը «կարեւոր» գործերով, բացակայում է հանրապետությունից: Մասնավորապես, թե ինչ գործերով եւ որտեղ է ՎՊ-ի ներկայացուցիչը չմանարամասնեց , միայն նշեց. «Չեմ կարող ասել` որտեղ է, բայց Դուք երեւի կռահում եք, թե որտեղ է»: Վերոնշյալից ելնելով, փորձեցինք ԱԺ պատգամավորներից հետաքրքրվել` արդյոք նրանք կռահեցին, թե որտեղ է Իշխան Զաքարյան: Եվ ահա, iravunk.com-ի այն հարցին, թե կռահեցին արդյոք պատգամավորները, թե որտեղ է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը,  ԱԺ ՀՅԴ խմբակցության պտգամավոր Արծվիկ Մինասյանը այսպես  պատասխանեց.«Չգիտեմ, եթե կարեւորագույն նշանակության հարց է` ուրեմն հնարավոր է Ղարաբաղում լինի կոնկրետ հարցերով, որովհետեւ եթե փառք Աստծո վատառողջ էլ չի, այլ բան չեմ կարողանում հասկանալ»: Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, չնայած եւս չի կռահում, թե որտեղ է ՎՊ նախագահը, բայց «միտում» չի տեսնում:  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը առհասարակ չի էլ կարող պատկերացնել, թե որտեղ կլինի.«Պատկերացում անգամ չունեմ»: Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը մեր հարցին հարցով պատասխանեց.«իսկ Դուք գիտե՞ք, ես չգիտեմ, չէի էլ կարող կռահել»: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւս տեղյակ չի, թե որտեղ կարող է լինել Իշխան Զաքարյանը.«Ըստ շրջանառվող լուրերի երկրում չի, բայց հստակ ասել չեմ կարող»:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում