ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿՌԱՀԵՑԻՆ, ԹԵ ՈՐՏԵՂ Է ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ
Արխիվ 12-16ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿՌԱՀԵՑԻՆ, ԹԵ ՈՐՏԵՂ Է ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ
«Չգիտեմ, եթե կարեւորագույն նշանակության հարց է` ուրեմն հնարավոր է Ղարաբաղում լինի կոնկրետ հարցերով, որովհետեւ եթե փառք Աստծո վատառողջ էլ չի, այլ բան չեմ կարողանում հասկանալ»,-iravunk.com-ի այն հարցին, թե կռահեցին արդյոք պատգամավորները, թե որտեղ է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պտգամավոր Արծվիկ Մինասյանը: Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, չնայած եւս չի կռահում, թե որտեղ է ՎՊ նախագահը, բայց «միտում» չի տեսնում: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը առհասարակ չի էլ կարող պատկերացնել, թե որտեղ կլինի.«Պատկերացում անգամ չունեմ»: Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը մեր հարցին հարցով պատասխանեց.«իսկ Դուք գիտե՞ք, ես չգիտեմ, չէի էլ կարող կռահել»: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը եւս տեղյակ չի, թե որտեղ կարող է լինել Իշխան Զաքարյանը.«Ըստ շրջանառվող լուրերի երկրում չի, բայց հստակ ասել չեմ կարող»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

